Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ազգային ժողովը բազմազանության կարիք ունի»

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանությամբ` Ազգային ժողովը բազմազանության կարիք ունի, այդ թվում կանանց ներկայացվածության բարձրացման առումով  եւ հենց այդ բազմազանությունն իր հետ կբերի որակական լուրջ փոփոխություններ:

 

 

 

 

«Բազմազանության ապահովումը ենթադրում է  օլիգարխների թվի նվազում, կանանց ու երիտասարդների թվի ավելացում, ինչը կնպաստի Հայաստանի զարգացմանն եւ նրա միջազգային վարկանիշի  բարձրացմանը: Սա է  ժողովրդավարության հիմքը», ասում է Կիրակոսյանը` հավելելով, որ իրականում խնդիրը ոչ թե կին թեկնածուների նվազ թվաքանակն է, այլ փակ քաղաքական համակարգն է, որ առաջացնում է դժվարություններ կանանց համար:

 

«Նման  համակարգը խնդիրներ է ստեղծում,  ոչ միայն կանանց ներգրավվածության առումով, այլեւ մեծ դժվարություններ առաջացնում ավելի խորը ժողովրդավարություն հաստատելու համար»:

 

Խորհրդարանը համարելով ճահճացած կառույց, որտեղ հիմնականում որոշումներն ընդունում ենք տղամարդիկ, Կիրակոսյանը հավելում է, որ իրական դեմոկրատիայի ձգտող պետությունը պետք է նաեւ կանանց ներգրավվածության առումով լուրջ քայլեր մշակի, որոնք սակայն պետք է ոչ ձեւական լինեն: Այս առումով , քվոտայի առկայությունը շատ ճիշտ եւ դրական քայլ է եւ կարող է  լուրջ խթան  հանդիսանալ հետագա գործողությունների համար: Սակայն դրա հետ մեկտեղ, ընդծում է Կիրակոսյանը  շատ կարեւոր է, թե ինչպիսի կանայք կհայտնվեն խորհրդարանում, ինչպիսի ինտելեկտ ու մտածելակերպ կունենան:  Բացի այդ հույս ունենանք, որ համամասնական ցուցակի կին պատգամավորները հետագայում չեն հրաժարվի մանդատից, իրենց տեղը զիջելով տղամարդ գործընկերներին», – եզրափակեց քաղաքագետը:

 

Հ. Հ.

 

Դիտումների քանակը` 2928

Վերադառնալ վերև