Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական խնդիրների լուծման առաջարկ է ներկայացրել՝  հանդես գալով  «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»  համազգային կոչով, հաղորդում է Araratnews.am-ը

 

 

Խ.Սուքիասյանը  առաջարկում է  ՀՀ իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերին, գործարարներին, լրատվամիջոցներին, ՀԿ-ներին լծվել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի նախագծի, որի նպատակը կլինի Հայերի թվի կրկնապատկումը:

 

 

«Ի հիշատակ մեր զոհերի, անվանելով այս նախագիծը «1.500.000 Հայ Արմատ»՝ կոչ անել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա: Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում, ձեռնամուխ լինել միջոցառումների շարքի, որոնք կխրախուսեն ծնելիությունը: Այդ նույն ծրագրի շրջանակում կարգադրել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ արագ և հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհել Սփյուռքում այս տարիներին ծնված հայ մանուկներին: Հայաստանում ծնված երեխաների համար ՀՀ բանկերում անվճար, ավտոմատ կերպով բացել անվանական հաշվեհամարներ, որոնց վրա դրվող 18 տարվա անձեռնմխելիության պայմանով գումարները կարող են ապագա սերունդներին զգալի աջակցություն լինել և կապել հայրենիքի հետ: Ինչպես նաև հանդես գալ այլ նմանատիպ նախաձեռնություններով», – ասված է  հաղորդագրության մեջ:
Նյութը ամբողջությամբ այստեղ.

 

 

 

Դիտումների քանակը` 2440

Վերադառնալ վերև