Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պարենի համաշխարհային օր. արտադրվող սննդի գրեթե մեկ երրորդը կորում կամ թափվում է..

Հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է: Այս տարի օրվա թեման է`   «Սոցիալական պաշտպանությունը  եւ գյուղատնտեսությունը. կոտրել չքավորության արատավոր շրջանը գյուղական վայրերում»:

 

Սովը ոչ միայն սննդի պակաս է, այլև հրեշավոր անարդարություն: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի ուղերձում Պարենի համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը հռչակվել է 1979 թ. ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպության գիտաժողովի ժամանակ: Այս տարի ուշադրության կենտրոնում են սոցիալական պաշտպանությունը և գյուղատնտեսությունը: ՄԱԿ-ի ղեկավարը հիշեցրել է, որ քաղցի դեմ պայքարը մեկն է մինչև 2030 թ. կայուն զարգացման նպատակներից :

 

Նա նշել է, որ ՄԱԿ-ի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ, վերջին 15 տարիների ընթացքում  թերսնված մարդկանց թիվը նվազել է գրեթե կիսով չափ: Սակայն  մոտ 800 հազար մարդ ամբողջ աշխարհում դեռևս սննդի պակաս ունեն, այն դեպքում, երբ աշխարհում արտադրվող պարենը լիովին բավարար է նրանց կերակրելու համար:  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը  հավելել է, որ այսօր աշխարհում արտադրվող սննդի գրեթե մեկ  երրորդը կորում կամ  թափվում է:

 

Բան կի Մունը նշել է, որ սովի նկատմամբ հաղթանակ կարելի է տանել միայն ֆերմերների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների և գործարարների համատեղ ջանքերի շնորհիվ: ՄԱԿ-ի ղեկավարը կարծում է, որ ներառական կայուն պարենային համակարգեր ստեղծելու համար շատ կարևոր է ավելի մեծ իրավուքններով ու հնարավորություններով  օժտել կին-ֆերմերներին, ինչպես նաև ներգրավել երիտասարդությանը և ներդրոմներ կատարել փոքր տնտեսություններում:

 

Դիտումների քանակը` 2638

Վերադառնալ վերև