Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր

Կանանց ռեսուրսային կենտրոնը  հրավիրում է  Անջելինա Ջոլիի  «Արյան և մեղրի երկրում» / «In the Land of Blood and Honey»/ գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը եւ քննարկմանը:  

 

 

 Միջոցառումը  տեղի կունենա  ապրիլի 15-ին, ժամը 16:30-ին  THE CLUB  ակումբում  / Թումանյան 40 /:  Նշենք, որ  այն  անց է կացվում  «Սեռական բռնության  իրազեկման ամսվա»  շրջանակներում:  Մասնակցության համար զանգահարել  094 56 56 26:

 

 

«Արյան և մեղրի երկրում» ֆիլմը Անջելինա Ջոլիի առաջին ռեժիսորական դեբյուտն է: Ֆիլմը պատմում է մի երիտասարդ սերբ տղամարդու  (ում դերը խաղում է Գորան Կոստիկը) և բոսնիացի մահմեդական կնոջ (Զանա Մարյանովիչ) մասին, ովքեր սիրահարվում են, մինչ 1992թ. քաղաքացիական  պատերազմը բաժանում է նրանց:

 

Դիտեք ֆիլմի թրեյլերը.

 

 

 

Բալկաններ: 90-ական թվականներ… Բոսնիացի Այլան և բարձրաստիճան սերբ զինվորական որդին՝ Դանիելը հանդիպում են և սիրահարվում: Այնուհետև սկսվում է եղբայրասպան պատերազմ այն ժողովուրդների միջև, ովքեր մինչ այդ ապրում էին մի պետության մեջ: Այս իրադարձությունները մեր հերոսներին թողնում են բարրիկադների երկու կողմերում: Բախտի կամոք աղջիկը գերի է ընկնում և հայտնվում է այն ճամբարում, որտեղ կրկին իր սիրած  տղային է հանդիպում: Միայն թե այժմ նրանք արդեն թշնամիներ են: Դանիելը  փրկում է աղջկան բռնաբարությունից, սակայն տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ նրանց հարաբերությունների վրա: Մի՞թե ատելությունը կարող է սպանել սերը…

 

Այս ֆիլմում  Անջելինա Ջոլին համատեղել է ռեժիսորի և սցենարիստի աշխատանքը՝ միաժամանակ հանդես գալով նաև որպես ֆիլմի պրոդյուսեր:

 

 

Դիտեք հարցազրույցը Անջելինա Ջոլիի  հետ, որտեղ նա պատմում է, թե ինչու  որոշեց անդրադառնալ  բալկանյան պատերազմի թեմային.

 

 

 

Դիտումների քանակը` 3282

Վերադառնալ վերև