Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Արտադրված է Դագենհեմում»` ֆիլմի դիտում-քննարկում/ թրեյլեր

 

Բրիտանական այս հայտնի ֆիլմի  ցուցադրուդյան  քննարկումը   տեղի կունենա  փետրվարի 26-ին` ժ. 13:00-ին, Վանաձորի «ՀԿ կենտրոնի» մեծ դահլիճում (Գ. Նժդեհի 14, 4-րդ հարկ) Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ: Ֆիլմի ռեժիսյորն է Նեջել Կոուլը: 

 

2010թ-ին  նկարահանված այս ֆիլմը  իրական դեպքերի անդրադարձ է:  Այն  մի աշխատավոր  կնոջ պատմություն է, որը պայքարի է դուրս եկել խոշորագույն կորպորացիայի դեմ:

 

Ֆիլմը պատմում է Անգլիայի` մեքենաների “Ford Dagenhem” գործարանում 1968թ. գործադուլի ժամանակ տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների մասին:  Գործարանում աշխատող կանայք պայքարում են  խտրականությյան դեմ`  պահանջելով  հավասար աշխատավարձ կանանց և տղամարդկանց համար: Գործադուլը աննախադեպ  հաջողության հանգեցրեց՝ 1970թ.-ին ընդունվեց  հավասար վարձատրության մասին Ակտը:

 

 

Քննարկման բանախոսներն են՝
Սոֆյա Բաբայանը, Համալսարանական կրթությամբ կանանց ընկերակցության Վանաձորի մասնաճյուղի նախագահ,

Զառա Բաթոյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ,

Ալինա Պողոսյանը, սոցիոլոգ, ազգագրագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:

 

 

Դիտեք ֆիլմի թրեյլերը. 

 

 

Դիտումների քանակը` 2936

Վերադառնալ վերև