Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Բոլորն էլ հողի հետ կռիվ են տալիս»…

Վաղ առավոտ սկսվում է հունձը մեր, աքաղաղ կանչիր ուժգին, արթնացրու մեզ վաղ ծեգին…  – ահա այսպես է , տիկին Անահիտի խոսքերով, սկսվում յուրաքանչյուր ջանֆիդաբնակ կնոջ կյանքը :

 

 

Փետրվար-մարտ ամսից սկսվում են գյուղացու «դաժան» ու ծանրաբեռնված օրերը: Հատկապես ծանրաբեռնված ու երկար են դառնում կանանց աշխատանքները: «Մենք մեր օրը սկսում ենք առավոտյան 5.30-ին և ավարտում ուշ գիշերին, երբ որ վերջացնում ենք ամեն գործ, քնեցնում տանեցիներին, փակում դուռն ու նոր կարող ենք քնել,-ասում են նրանք,- ամեն տեղ էլ տղամարդը իշխում ա կնոջը.. տենց ա , մենք արդեն սովոր ենք»:

 

Կապ չունի գյուղացին ունի բարձրագույնի դիպլոմ, թե ոչ, իր հացը վաստակելու համար պարտավոր է հողի աշխատանքներում հմուտ լինի. « Էսօր դիպլոմավոր, անդիպլոմ.. բոլորն էլ հողի հետ կռիվ են տալիս, որ կարողանան իրենց ընտանիքը պահել: Ճիշտ ա հիմանականում աշխատանքները կենտրոնացած են կանանց վրա, բայց կան նաև աշխատանքներ , որ հենց տղամարդիկ են անում ու նրանք էլ անմասն չեն մնում դաժանագին աշխատանքից, մեզանից քիչ, բայց էլի աշխատում են»,- փոքր-ինչ դժգոհելով պատմում էին կանայք, ովքեր հենց այդ պահին արև տակ սոխ էին մշակում:

 

 

 

Տիկին Անահիտն առանձնանում էր իր խնամված տեսքով ու կանացիությամբ, որի կարիքն ու ցանկությունն ունեն բոլորը , սակայն ժամանակն ու հոգնածությունը թույլ չեն տալիս, բայց ահա կան կանայք որ միևնույն է գտնում են այդ փոքր ժամանակ, որն անչափ ուրախացրեց ինձ:

 

 

«Ամուսնացել է 17 տարեկանում, ամուսինս 10 տարի ինձանից մեծ է, բայց երբև չեմ զղջացել կամ փոշմանել, կարևորը կա սեր»,- ասում է տիկին Անահիտը: Նա զղջում է, որ մի քիչ շուտ էր ամուսանցել և ընտանիքում միակ երեխան է եղել, ու այդ պատճառով չի հաջողվել ստանալ բարձրագույն կրթություն: Բայց սիրում է կրթությունը, դպրոցում գերազանցիկ  է եղել . «Շատ եմ սիրում կարդալ, դիտել ամենատրբեր ժանրի ֆիլմեր, սիրում եմ թատրոնը… սիրում եմ բանաստեղծություններ, հատկապես Տերյանին.. տարիներ առաջ անգամ բանաստեղծություններ էի գրում, բայց երբ հոգսերս շատացան, դրան էլ ժամանակ չմնաց: Այժմ դրա փոխարեն զբաղվում ենք հողագործությամբ , այգեգործությամբ ,խաղող ենք մշակում»,-ասում է նա:

 

 

 

Նրա խոսքերով, թեպետ հողը իրեն կերակրողն է, բայց կյանքի  իմաստը չէ: « Կինը պետք է զբաղվի իրենով, պետք լինի ընտանիքի լավ մայր, զբաղվի երեխաների ճիշտ դաստիարակությամբ, որն ինձ մոտ անշուշտ համարում եմ ստացված, քանի որ ունեմ երկու լավ աղջիկ և մի շատ լավ տղա: Երեխաներս բարձրագույն կրթություն չեն ստացել, բայց փոխարենը դպրոցում եղել են գերազանց ու ստացել միջին մասնագիտական կրթություն: Բայց դե կարևորն այն է, որ նրանք բոլորն էլ այսօր ունեն իրենց համերաշխ ընտանիքը, մեծացնում են բալիկներին ու երջանիկ են նրանցով»,- հիացմունքով պատմում էր նա:

 

 

 

Գյուղին այսօր անհրաժեշտ է կուլտուրայի մակարդակի բարձրացում, մշակույթի տուն.. «Առաջ ունեինք գյուղի կարուձևի խմբակ, պարի խմբակ,որ մեծ հաջողությունների էր հասել, հիմա ոնց որ կյանքը մեռնի գյուղում, բոլորն իրենց տվել են հողին, մոռացել են կյանքի մյուս բարիքներն ու վայելքները: Գյուղն այսօր ունի միայն մանկապարտեզ, որը միակ շինությունն է , որ հաղթահարեց ամենինչ և կանգուն է առայսօր»,- բողոքում էին կանայք: Անհրաժեշտ է գյուղին հանգստի վայր, մի փոքրիկ այգի կամ սրճարան, որ հոգնած գյուղացին կարողանա լիցքաթափվել:

 

Մի խոսքով, մարդիկ  արժանապատիվ ապրել են ուզում…

 

Նինել Հովհաննիսյան

Ջանֆիդա, Արմավիրի մարզ –Երևան

Լուսանկարները ՝ հեղինակի

Դիտումների քանակը` 3141

Վերադառնալ վերև