Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Դարձնե՛նք աշխարհն ավելի մարդասեր». լուսանկարչական ցուցահանդես

Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ «Հոդված 3 ակումբը» հյուրընկալում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի Օքսֆամ կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնած «Դարձնե՛նք աշխարհն ավելի մարդասեր» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:  Լուսանկարները բարձրաձայնում են հումանիտար աջակցության, սոցիալական անհավասարաության և աղետներին դիմակայելու պատրաստվածության անհրաժեշտության մասին: 

 

 

Յուրաքանչյուր տարի օգոստոսի 19-ին  նշվում է Մարդասիրության համաշխարհային  օրը:  Այս տարի այն մեկնարկում է «Մեկ մարդկություն» խորագրով՝ կոչ անելով համընդհանուր համերաշխության՝ հանուն 130 մլն մարդկանց, ովքեր այսօր մարդասիրական օգնության կարիք ունեն:

 

Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ «ՕքսԵՋեն» հիմնադրամը Օքսֆամ կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնել են «Դարձնենք աշխարհն ավելի մարդասեր» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես: Լուսանկարները բարձրաձայնում են հումանիտար աջակցության, սոցիալական անհավասարության և աղետներին դիմակայելու պատրաստվածության անհրաժեշտության մասին:

Ցուցահանդեսը ընդգրկում է 3 հիմնական թեմատիկ շարքեր, որոնց կենտրոնում երեխաներն են.
* Հայաստանում ապաստան գտած սիրիահայեր. ինտեգրման ու հումանիտար աջակցության խնդիրներ
* Սոցիալական անհավասարություն, որն էլ ավելի խոցելի է դարձնում մարդկանց աղետների ժամանակ
* Աղետների ռիսկի նվազեցում. համայնքների դիմակայունության ամրապնդում՝ բնական և մարդածին աղետների նկատմամբ

 

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա)  օգոստոսի 19-ին ժամը 17/00-ին:  Ցուցադրությունը   կտեւի մինչեւ  օգոստոսի 30-ը: 

 

 

Դիտումների քանակը` 1135

Վերադառնալ վերև