Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…

 «Գայանե Առուստամյանը կին է, եւ ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով, քաղաքական բանավեճի կմտնեմ միայն նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ցանկացած ժամանակ ես պատրաստ եմ Տեր-Պետրոսյանի հետ մտնել բանավեճի»,- այս մասին  NEWS.am –իn  ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով նույն ընտրատարածքում ՀԱԿ-ի  թեկնածուԳայանե Առուստամյանի` իրեն բանավեճի հրավիրելու առաջարկին:

 

Ռուբեն Հայրապերյանի ակնհայտ սեքսիստական բնույթի մեկնաբանությունները  դրանով չսահմանափակվեցին: Նա հայտարարեց,  որ «վախենում է Գայանե Առուստամյանից,  վախենում է, որ կարող է ծեծել իրեն»: «Լավ է բռնցքամարտի մրցման չի հրավիրել», – ասաց նա:

 

Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, լրագրող, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գայանե Առուստամյանը իրեն քաղաքական մրցակից է համարում նույն ընտրատարածքում առաջադրված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրան հրավիրել էր բանավեճի: Այս մասին նա հայտարարել էր  երեկ՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

«Թող գա հրապարակ, թող գա խոսենք, թող ներկայացնի իր պատկերացումները խորհրդարանում աշխատելու ծրագրերի մասին, թող ընտրողը կողմնորոշվի, ընտրի ինձ կամ իրեն», – ասաց  Առուստամյանը:

 

Ինչ վերաբերում է այս ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածու Ստյոպա Սաֆարանին, ապա նրա հետ բանավիճելու խնդիր Առուստամյանը չունի: Սակայն, եթե Սաֆարյանին հանդիպի էլ, ապա նրա հետ «հաճույքով» կխոսի «ընդդիմության և ընդդիմադիր լինելու փիլիսոփայության մասին»:

 

P.S. Հիշեցնենք, որ քաղաքական բանավեճը  կեղծ ջենտլմենական դաշտ տեղափոխելու անընդունելի փորձերը առաջին անգամ չէ, որ արվում են   մեր քաղաքական դաշտում: Ժամանակին Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի  տեղական ընտրություններում իրեն մրցակից կնոջ՝ ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանի  հասցեին հայտարարել էր. «Ամոթ է կնոջը պարտվելը»…

 

Կարդացեք նաեւ բլոգում՝

 

Կինը՝ «նիխտ պոլիտիկ». Ռուբեն Հայրապետյանը` սեքսիստ

 

 

 

Դիտումների քանակը` 3528

Վերադառնալ վերև