Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Երբ գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք»…/ վիդեո

 

 

Արցախյան ազատամարտի մասնակից 61-ամյա Նինա Ադամյանը ապրում է Տավուշի մարզի Բերդ  քաղաքում, 2000 թվականից ղեկավարում է իր  ստեղծված  «Սոսե Մայրերի ասոցիացիան»:

 

 

«Երբ  գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք: Ամեն ինչ այնքան դաժան էր, որ կյանքի մասին չէինք մտածում»,-ասում է տիկին Նինան:

 

 

Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված հարցը տիկին Նինային անհանգստացնում է, բայց  նրա , հույսը հայ զինվորն է, այլ ոչ թե Մինսկի խումբը: ,Մեր մատի փուշը ոչ Մինսկը պտի հանի, ոչՊուտինը, ոչ Պողոսը, ոչ էլ Պետրոսը: Մենք ենք էդ հոգսը հոգալու, սահմանները պահող ժողովուրդը պետք է հոգեպես ուրախ ու առողջ լինի: 1988-ից նրանց կրակոցները մեր աչքի առաջ ա, մեր գլխի մեջ ա»:

 

Պատմում է` ժամանակին հայտնի «Վագիֆանոցում»,  որտեղ պատերազմի ժամանակ գերիներ փոխանակում է կատարվել,  ծանր իրավիճակների  ականատես է եղել. ասում է` եղել են դեպքեր, երբ անդամահատված  գերի է գտել թփուտներում:

 

Տեսանյութում Տիկին Նինան պատմում է թե ինչպես ու ինչ պայմաններում է գերիների հանձնում կատարել:

 

 

Արմինե Գեւորգյան

Դիտումների քանակը` 2730

Վերադառնալ վերև