Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ազդարարում է Գենդերային բռնւթյան դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկը

Նոյեմբերի 25-ին  Կանանց նկատմամբ բռնության դեմ պաաքարի միջազգային օրվա կապակցությամբ   ժամը 13:30-ին, կոալիցիան մոմավառություն եւ խնկավառություն կիրականացնի Հանրապետության Հրապարակում ՝ նվիրված ընտանեկան բռնության զոհերի հիշատակին:

 

Այնուհետեւ երթ է կազմակերպվելու դեպի Ազգային ժողով,  որտեղ  պատգամավորների են հանձնվելու  1000-ից ավելի ՀՀ քաղաքացիների ստորագրությամբ պահանջ բացիկները՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը ընդունելու կոչով:

 

Հիշեցնենք, որ 16-օրյակին ընդառաջ Կոալիցիան հանդես  էր եկել  ֆոտոշարքով,  որի միջոցով    կոալիցիայի անդամ կազմակերպությունների անդամները եւ նրանց համակիր քաղաքացիները  կոչ  են անում պայքարել ընտանեկան բռնության դեմ:Նրանցից   յուրաքանչյուրը նկարվել է  իր իսկ կողմից  հեղինակած  հաղորդագրությամբ:

 

Ֆոտոշարքը  կարող եք դիտել այստեղ. 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը» . 16 օրյակի կարգախոսը

 

 

 

Դիտումների քանակը` 2714

Վերադառնալ վերև