Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…

 

 «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին  տեղի ունեցած քննարկման ընթացքում  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը   քննադատություն հնչեցրեց  երկու պատգամավորների  հասցեին,  ովքեր հանդես են եկել  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի  շուրջ  ոչ կոռեկտ մեկնաբանություններով:  «Առավոտ»-ը անդրադարձ կատարելով  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունների վերաբերյալ այդ քննադատությանը ՝ մեջբերել է Ջեմմա Հասրաթյանի խոսքը ամբողջությամբ.  

 

«Բիշարյանն ասում է՝ ես մասնագետ չեմ, դրա վրա աշխատում էին փորձագետներ, ո՞նց չեմ նկատել, որ այդ ձեռքբերովին (նկատի ունի գենդերը ձեռքբերովի վարք է արտահայտությունը,- Հ. Ջ.) սեռական հարաբերություններն են: Ո՛չ, ձեռբերովին յուրաքանչյուրը ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում, միջավայրում ձեռք է բերում այն հատկանիշները, որոնք հետագայում արտահայտվում են: Եթե դու չգիտես, ուսուցիչ ես, գոնե ներողություն խնդրի, մեկին խնդրի, որ սովորեցնի: Բանը հասել է այնտեղ, որ վերջին հաղորդումներից մեկի ժամանակ ասում է՝ գիտեք ինչ, ես չէի հասկանում դա, բայց երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա, որ դա սեռական է, ոչ թե օրենքի հարաբերություն: Ինչո՞ւ եք դուք խայտառակում ամբողջ մի ազգի Ազգային ժողով: Ստացվում է, որ մեր պառլամենտում բոլորն անգրագետ են»:

 

Տիկին Հասրաթյանը քննադատեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունները՝ օրենքի մասին.

 

«Երկու ֆրակցիաներն իրար դեմ օգտագործում են այդ հանգամանքը: Հանկարծ մեկն արտահայտվում է՝ գիտեք, ես կողմ եմ, որ այդ ձեռքբերովի բառը հանվի, որովհետև առաջին ընթերցման ժամանակ չի եղել, երկրորդ ընթերցման ժամանակ չի եղել, երրորդի ժամանակ սղացրել են օրենքի մեջ: Սա ի՞նչ արտահայտություն է, ոնց կարող է պատգամավորն իրեն թույլ տալ նման արտահայտություն: Եթե սղացրել են, բարի լինեիր լավ նայեիր, մեր ժողովուրդը դրա համար քեզ գումար է վճարում: Եվ հետո, դու եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ ես ու եթե դու եվրաինտեգրմանը դեմ ես, հրաժարվիր այդ պաշտոնից, զբաղվիր ուրիշ գործով: Մեզ մոտ կատարվում է մի բան, որ պաշտոնյան իր տեղում չի: Այդ կարևոր հանձնաժողովի նախագահը, ղեկավարելով եվրաինտեգրման հանձնաժողովը, հանկարծ հակառակվում է այդ արժեքներին և մեր իրավունքներին:  Ո՞նց կարելի է դա հանդուրժել: Գուցե մենք ենք մեղավոր, որ երբեմն չենք ասում ով ով է, ինչպես պետք է անել, ում առաջ եք դուք պատասխանատու, ինչու եք մեր հարկերի  հաշվին ապրում, հետո էլ ոչ գրագետ արտահայտություններ անում:

Այդ վայրագ, վանդալիզմի հասնող հարձակումները բերեցին նրան, որ մարդիկ երբեմն իրենց կորցրեցին և անգամ պետական գործիչները մտածեցին՝ արագ փոխենք, որ հանկարծ մի բան չլինի»:
 

Աղբյուրը՝ Aravot.am

 

 

 

Կարդացեք այս քննարկման մասին ավելին  մեր կայքում.

 

Գոհար Շախնազարյան. «Հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը վտանգավոր են»…

 

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

 

Քննարկում. իրավապաշտպանները Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնությունների

 

 

Դիտումների քանակը` 2819

Վերադառնալ վերև