Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ինչու՞ են օրենքից ցանկանում հանել «գենդեր» բառը

 

 Փորձագետների կարծիքով՝ դա անտրամաբանական է , ավելին՝  օրենսդիրը դրանով   կարող է զոհ դառնալ ստին  ու մանլիպուլյացիաներին…

«Եթե կառավարությունն ու պատգամավորները որոշել են փոփոխություններ կատարել օրենքում և գենդեր տերմինը հանել, արդարացված չէ, որովհետև դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի կարող է որևիցե օրենքի մասին սուտ ինֆորմացիա տարածել, փորձել հավաքել մարդկանց, ովքեր այդ ստին կհավատան և կարողանա ճնշումներ գործադրել օրենսդրի և հասարակության վրա: Ստացվում է, որ օրենսդիրը՝  չխորանալով խնդրի էության մեջ , կարող է զոհ գնալ այդ մանլիպուլյացիաներին», – ասում է   «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը, մեկնաբանելով  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ  օրենքում առաջարկվող փոփոխությունը:

 

Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկում է հանել  օրենքից «գենդեր,գենդերային» եզրույթի բացատրությունը , ինչը պայմանավորված է որոշ խմբերի կողմից օրենքը քննադատելու հետ:

 

Թեմային է անդրադառնում  Epress.am- ը,  նկատելով,որ   անկախ փորձագետների կարծիքով՝ օրենքն այդ փոփոխությունից իսկապես կտուժի,  քանի որ օրենքի առարկան հենց կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններն են բոլոր ոլորտներում, իսկ գենդեր տերմինը հենց վերաբերում է նրան, թե ինչպես են կինը և տղամարդը ընկալվում հասարակության մեջ, ինչ սպասելիքներ կան իրենցից:

 

Առավել մանրամասն՝  Epress.am- ի  տեսանյութում.

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»

Գոհար Շախնազարյան. «Հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը վտանգավոր են»…

«Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Քննարկում. իրավապաշտպանները Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնությունների

Ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ է ակնկալում կառավարությունը

ՀԿ-ները պահանջում են օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

Դիտումների քանակը` 3537

Վերադառնալ վերև