Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

Լիներ հեռու մի անկյուն

Լիներ մանկան արդար քուն,

Երազի մեջ երջանիկ,

Հաշտ ու խաղաղ մարդկություն

Հովհաննես Թումանյանի  այս երազանքն իր գունեղ պատկերներով  իրականություն  դարձավ ,երբ այցելեցի Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդում բնակվող  Կիմա Բաղդասարյանին:Իր ամբողջ կյանքը հանուն ընտանիքի բարօրության զոհաբերած հայ կնոջ համար ընտանիքն է այն անկյունը,որտեղ սեփական աշխատանքով միայն կարող ես հանգիստ քնել ու երջանիկ լինել:

 

Վերին Բազմաբերդում ինչքան էլ դժվար լուծելի խնդիր է արոտավայրերն այնուամենայնիվ Կիմա Բաղդասարյանի ընտանիքը շարունակում է  զբաղվել  անասնապահությամբ,քանի որ ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը դա է:

 

Նրա  ընտանիքը բազմանդամ է :Ապրում է ամուսնու, երեք որդիների ,հարսի և տալի հետ միասին :Ամուսնացել է 1982թվականին,այդ ժամանակ աշխատել է նախկին Խորհրդային Միության կոլխոզի անասնագոմերում՝օգնելով սկեսրոջը:  Խորհրդային Միության   փլուզումից հետո ,Կիմայի  ընտանիքը ձեռք  բերեց  երկու կով, մի մոզի և մոտ  30 ոչխար:Այդպես էլ  փոքր- փոքր քայլերով սկսեց սեփական տնտեսությունում զբաղվել անասնապահությամբ:

 

-Այդ ժամանակվանից էլ մինչ օրս  բարձրանում եմ Բազմաբերդի  սարը ,-ասում է տիկին Կիման ավելացնելով ,որ միշտ էլ  միայն  երեխաների ու ամուսնու հետ են պահել անասուններին :Կիմա Բաղդասարյանը պատմեց ,որ սեզոնին երեք ամիս սարում է լինում ,երկու ամիս էլ սարից ներքև  ձմեռանոց կա այնտեղ :

 

-Մի ամիս էլ տանը չեմ մնում,մինչև  սեպտեմբեր սարերում եմ տղաներիս հետ  լինում,նրանից հետոէլ ՝ ձմեռանոցում,-ասում է  Կիմա Բաղդասարյանը:Նա ասում է ,որ անասնապահությամբ զբաղվել չի սիրել,բայց հանուն իր երեխաների ու տան ապրուստի երկար տարիներ է ինչ  զբաղվում է անասնապահությամբ:

 

Այսօր արդեն 300գլուխ ոչխար են պահում ավելի քան 20 կով:

 

-Ճիշտ է ընտանիքում  յուրաքանչյուրն իր գործն ու անելիքը լավ գիտի բայց ,երբ պետք է լինում, ամուսնուս ու տղաներիս համար եբայր եմ դառնում ու տղամարդու գործն էլ կիսում եմ նրանց հետ:Ամեն գործն էլ կինն ամուսնու հետ պետք է կիսի ,դեռ ավելին եթե խոսքը երեխաներին է վերաբերվում առավել շատ պետք է ձգտես  աշխատել քան ամուսինը :Միայն ամուսնու աշխատանքով չի լինի և ոչ էլ միայն կնոջ աշխատանքով,պետք է երկուսով լավ հասկանան իրար, որ գործն առաջ գնա:

Այս տարի երբ կթիչ մեքենա են գնել տիկին Կիմայի գործը միքիչ թեթևացել է:Հիմա միայն ոչխարների կիթն է անում,որը տևում է ավելի  քան հինգ ժամ  :

 

Ստացված կաթը հիմնականում օգտագործում է պանրի արտադրության համար:

-300լիտր  կովի և ոչխարի կաթը պահում եմ սառը տեղում,քանի որ գնորդների մի մասն ուզում է  միայն կովի,մի մասը ՝ոչխարի, իսկ մի մասն էլ կովի և ոչխարի կաթի խառնուրդից ստացված պանիր ,դրա համար էլ առանձին ամաններով եմ պատրաստում պանիրը,-ժպտալով ասաց գնորդների հետ հարմարվող  պանրագործուհին:

 

40լիտիրից ստանում է 8 կիլոգրամ պանիր:Տիկին Կիման չզլացավ հատուկ նկարահանման համար  պատրաստել պանիր՝բացատրելով նաև տեխնոլոգիան:

 

Ինչ վերաբերվում է իրացման խնդրին ապա տիկին Կիման չդժգոհեց,ասում է կիլոգրամը 1500դրամով Արմավիրի մարզի գյուղերում է հիմնականում վաճառում:

 

-ժողովուրդը պանիրը գնում է,բայց  գյուղատնտեսական սեզոնի վերջում նոր է գումաները տալիս :Արդեն լավ գիտեմ, որ  գնորդն ինչ ունի վաճառելու և երբ կարող է պանրի գումարը տալ,-կես կատակ կես լուրջ ավելացրեց տիկին Կիման:

 

Երբ նայում եմ այն մարդկանց ովքեր խեղճ են ապրում իրենց չաշխատելու պատճառով ավելի եմ ոգևորվում  օգնեմ ընտանիքիս  ,որ շատ լավ ապրեն երեխաներս,-առօրյա հոգսերը մոռանալով ասաց գյուղաբնակ կինն ով Արագածոտնի մարզպետի միջնորդագրությամբ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից առաջադրվել է  ՕՔՍՖԱՄ –ի կողմից  կազմակերպվող «Գյուղատնտեսության ոլորտի  կին հերոս»  մրցանակաբաշխության թեկնածու:

 

–  Ամեն օր առավոտյան ժամը յոթից ես արթուն եմ,առաջին հերթին սուրճ եմ խմում իմ տնական պատրաստած խմորեղենով , պետական կարագներով խմորեղեն երբեք պատրաստած չկամ,ամեն ինչ իմ ձեռքով եմ սիրում պատրաստել,-ասում է կին հերոսի թեկանածուն:

 

Տիկին Կիման նաև  թոնրա լավաշն է սիրում իր ձեռքով պատրաստի:Նա  հայ գյուղի կնոջը հատուկ հպարտությամբ ցույց տվեց թոնիրը որտեղ թխում էր հայկական լավաշը:

 

Տիկին ԿԻմայի տանն ամեն ինչ խոսում էր  հայ գյուղական  շեն օջախի մասին:

 

Դժվարագին աշխատանքները հաղթահարող    կինն  ասաց ,որ  շատ նպատակներ ունի դեռ իրականացնելու  այդ իսկ պատճառով  շարունակելու է աշխատել, ստեղծել ու էլ ավելի բարելավել ընտանիքի ապրելակերպը:

 

– Բարեկեցիկ ապրելն իհարկե շատ լավ է, բայց դա շատ քիչ է կնոջ երջանկության համար, կատարյալ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝ երկրի համար… Չէ՞ որ ամեն ընտանիք հայրենիքի մի մասնիկն է,- ավելացրեց տիկին Կիման, ում թեկնածությունը Արագածոտնի մարզպետի միջնորդությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջադրել է «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը:

 

 

Ջավահիր Եղիազարյան

Դիտումների քանակը` 3123

Վերադառնալ վերև