Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կազմակերպությունների կառավարում» դասընթաց. եվրոպացի երիտասարդները ժամանել են Հայաստան

Եվրոպական երկրներից ժամանած 24 երիտասարդներ այս շաբաթ Աղվերանում մասնակցում են «Կազմակերպության Կառավարում» (Organisational Management) խորագրով միջազգային դասընթացին, որն անց է կացվում ավստրիական «Progressum» և տեղական «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» երիտասարդական կազմակերպությունների կողմից՝ Erasmus+ ծրագրի շրջանակներում։

 

Մեկ շաբաթվա ընթացքում հայ, ինչպես նաև Ավստրիայից, Վրաստանից, Լեհաստանից, Իսպանիայից և Թուրքիայից ժամանած երիտասարդները հնարավորություն կունենան ուսումնասիրել ընկերությունների կառավարման առանձնահատկություննրը և մեխանիզմները, զարգացնել իրենց կազմակերպչական ունակությունները և սովորել արդյունավետ կառավարման տարբեր գործիքներ։ Բացի այդ, մասնակիցները հնարավորություն կունենան նաև ներկայացնել իրենց երկրների մշակույթը և ավանդույթները։

Իսկ Հայաստանի մշակութային ժառանգությանը մոտիկից ծանոթանալու և ճանաչելու համար, այսօր մասնակիցներն այցելել են Հայաստանի պատմամշակութային կոթողներ՝ Սևանավանք, Գառնի և Գեղարդ, իսկ երեկոյան կժամանեն Երևան։

 

Նման միջազգային ծրագրեը կարևոր են երիտասարդական կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև միջմշակությաին ճանաչողության և համագործակցության խթանման տեսանկյունից։

 

«Կազմակերպության Կառավարում» դասընթացը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Erasmus+» ծրագրի շրջանակներում և իրականացվում է «Progressum» ավստրիական երիտասարդական կազմակերպության և «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» տեղական կազմակերպության ջանքերով։ Այն մեկնարկել է օգոստոսի 29-ին Աղվերանում և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը։

 

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ: 


Դիտումների քանակը` 1523

Վերադառնալ վերև