Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կին, թե տղամարդ, մեծ տարբերություն չկա, բիզնեսում պետք է գործ անես». Արեւիկ Սարգսյան

 

Արեւիկ Սարգսյանը ղեկավարում է «Արլիան» խորհրդատվական ընկերությունը, որը գործում է արդեն քսան տարի եւ զբաղվում է բիզնես խորհրդատվությամբ եւ թրենինգների կազմակերպմամաբ: ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար»  2013 մրցանակաբաշխությանը Արեւիկ Սարգսյանը  «Լավագույն կին նորարար նախաձեռնող» անվանակարգում ստացավ հաղթողի պատվոգիր:

 

Կին գործարարը ոգեւորված է այս մրցանակից, ասում է, որ գործունեության երկու տասնամյակների ընթացքում շատ մրցանակներ է ստացել, վարչaպետի մրցանակին առաջին անգամ է արժանանում: Հե՞շտ է արդյոք կնոջը Հայաստանում զբաղվել գործարարությամբ:

 

Արեւիկ Սարգսյանը համոզված է՝  գործարարությունը Հայաստանում անշուշտ պետք է զարգանա: «Դա մեր արյան մեջ է, մենք աշխատող, նորարար ազգ ենք, իսկ ազգի մի մասնիկն էլ կանայք են: Գործարարությունը կանանց շրջանում Հայաստանում բավական ծավալված է եւ կան շատ հաջողված կին գործարարներ: Հեշտ չի, ինչպես եւ տղամարդկանց», – WomenNet.am-ին ասում է Արեւիկ Սարգսյանը:

Տարվա «Լավագույն կին նորարար նախաձեռնող»-ն  ասում է, որ բիզնեսը հմտություններ ու գիտելիք:  «Բիզնեսմենը մյուս մարդկանցից տարբերվում է ներքին ժպիտով, պետք է չվախենալ եւ գնալ առաջ»,-կարծում է նա: Արեւիկ Սարգսյանի խոսքով,երբեք որեւէ երկրում այնպես չի լինում, որ գործարարության զարգացման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են, պարզպես պետք է չվախենալ եւ  սկսել:

 

«Պետք է իմանալ՝ ուր ես գնում, ինչպես եւ ում հետ: Դեռ շատ խնդիրներ կան, կառավարությունը կին ձեռներեցներին աջակցելու խնդիր ունի, բայց կին, թե տղամարդ, մեծ տարբերություն չկա, բիզնեսը մնում է բիզնես՝ գործ պիտի անես եւ ծառայես քո պատվիրատուին: Եթե դա հաջողվի, ուրեմն ամեն ինչ լավ է, իսկ թե ինչքանով կառավարությունը կօգնի այդ հարցում, դա արդեն նրա շնորհքն  Արեւիկ Սարգսյանը:

Մրցանակաբաշխության  «Լավագույն կին բարեգործ»` անվանակարգում հաղթած Զարուհի Անդրիասյանը  Լոռու մարզում  զբաղվում է բուժիչ եւ կանխարգելիչ միջոցների արտադրությամբ:  «ԻՆՍԻ ՆՏԿ» ՓԲԸ-ի տնօրենը մրցանակաբաշխությանն արդեն երկրորդ անգամ է հաղթողի պատվոգրի արժանանում: Նախորդ տարի  Զարուհի Անդրիասյանը ճանաչվել է «Լավագույն կին գործարար»:

 

«Ես այսօր ինձ գնահատված եմ զգում եւ զգում եմ,որ իզուր չէր այն ողջ ջանքն ու աշխատանքը, որ անշահախնդիր դրեցինք այս գործում»,-նշում է Զարուհի Անդրիասյանը եւ հավելում, որ նման խրախուսական մրցանակները նոր լիցք են հաղորդում կին գործարարներին:

 

Պատրաստեց՝

Մարիաննա Ղահրամանյանը

Դիտումների քանակը` 5710

Վերադառնալ վերև