Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

Այսօր` Բնակչության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կայացավ   Երևանի « Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը  ներկայացրեց իր կողմից պատրաստված «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրքը: Գրքում հավաքված են հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից  ինը լրագրողների հոդվածներ , որոնք անդրադառնում են  մեր երկրում առկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդրին:

 

 

Գրքի շնորհանդեսի ընթացքում ներկաները մտահոգություն հայտնեցին  խնդրի առնչությամբ: Մասնավորապես, ՄԱԲՀ-ի  հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ ԳարիկՀայրապետյանը իր խոսքում նշեց, որ արու զավակի նախապատվությունը Հայաստանում անհանգստացնող միտումներ է արձանագրում, սակայն դրա հետևանքները դեռևս տեսանելի չեն: Սակայն տարիներ անց Հայաստանը կկանգնի լուրջ խնդրի առաջ, քանի որ արդեն ակնհայտ է`սեռով պայմանավորված  աբորտների պատճառով  մեր երկրում բնական համաչափությունից  զգալի  շեղում է գոյանում  ի օգուտ տղա երեխաների: Իրականում` բնական օրենքների մեր  կոպիտ միջամտությամբ մենք պոտենցիալ հարսնացուներ ու մայրեր ենք կորցնում:

 

 

Ըստ բանախոսի, խնդիրը պետք է պահել ուշադրության կենտրոնում, բացատրել  ու ահազանգել երևույթի վտանգավորության մասին, հատկապես հասարակությունը պետք է  իր դերակատարումը ունենա, քանի որ, ի վերջո, այս ամենը կատարվում է մեր բոլորիս լուռ համաձայնությամբ:

 

 

«Հասարակությունը ոչ միայն կարող է, այլև ուղղակի պարտավոր է փոխել ստեղծված իրավիճակը ու մտածել ապագայի մասին»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

 

 

ՄԱԲՀ-ի  կողմից պատրաստված «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»  գիրքն, այս իմաստով, նույնպես ահազանգ է խնդրի առնչությամբ:  Դրանում զետեղված են 2011-ի «Նա/Նե» լրագրողական  մրցույթին ներկայացված հոդվածները, որոնք նկարագրում են առկա իրավիճակը  սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վերաբերյալ:

 

 

Գիրքը, ըստ Գ.Հայրապետյանի, երկու կարևոր բաղադրիչ ունի: Նախ, ինչպես արդեն նշվեց, այն  ներկայացնում  է խնդրի լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում, բացի այդ  գրքում տեղ են գտել երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Բախտամյանի աշխատանքները, որոնց միջոցով նա ևս փորձել է պատասխանել բոլորին հուզող հարցին`  թե ինչպես  է պատահում, որ երիտասարդ զույգը նախապատվություն է տալիս  տղա երեխային:

 

 

Հոդվածների վերնագրերն էլ ինքնին խոսուն են ` «Դադարեցված կյանքի պատմություններ…»,  «Մայրանալու իրավունքը տրվել է արարել ու,ոչ թե սպանելու համար», «Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդն անհրաժեշտ չէր..», «Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շրջանում»…

 

 

 

Գրքում ներկայացված է նաև Panorama.am-ի լրագրող, ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ  ակտիվիստ`  Լիա Խոջոյանի «Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկ պակաս կծնվի Հայաստանում…» հոդվածը:

 

Մենք շնորհավորում ենք մեր գործընկերոջը խնդրի լավագույն լուսաբանման համար ՄԱԲՀ-ի կողմից ստացված պատվոգրի առնչությամբ ու նորանոր հաջողություններ մաղթում:

 

 

 

Կարդացեք նաև թեմայի շուրջ  մեր կայքում.

 

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

 

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …

 

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

 

 

Դիտումների քանակը` 4007

Վերադառնալ վերև