Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կրթությունը կրակի տակ». ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույց

Ավելի քան 13 միլլիոն  երեխա  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող հակամարտությունների և քաղաքական իրադրության հետեւանքով զրկված են  դպրոց հաճախելու հնարավորությունից, – ահազանգում է  օրերս  հրապարակված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  «Կրթությունը կրակի տակ» զեկույցը:

 

«Մի տարածաշրջան, որը ընդամենը մի քանի տարի առաջ նպատակ ուներ կրթությունը համընդհանուր հասանելի դարձնել, այսօր հայտնվել է աղետալի իրավւճակում», – ասվում է ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի   զեկույցում:   Այն  կենտրոնանում է հակամարտությունների  ազդեցությանը  դպրոցականների և կրթական համակարգերի վրա 9 երկրներում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են կոնֆլիկտներից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում ասվում է, որ դպրոցների և կրթական ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք երբեմն միտումնավոր են արվում, երեխաների դպրոց չհաճախելու հիմնական առանցքային պատճառն են հանդիսանում:

 

«Միայն Սիրիայում, Իրաքում, Եմենում և Լիբիայում գրեթե 9000 դպրոցներ չեն  գործում, որովհետև վնասված են, քանդված, գրաված են հակառակորդի կողմից կամ էլ  օգտագործվում են որպես կացարան տեղահանված քաղաքացիների համար», – ասվում է զեկույցում:

 

Ըստ զեկույցի, բնակչությունը  լի է վախով, ինչի պատճառով հազարավոր ուսուցիչների լքել իրենց աշխատանքի վայրերը, իսկ ծնողները ետ են  պահում  իրենց երեխաներին դպրոց ուղարկելուց, քանի որ ճանապարհին կամ էլ թեկուզ հենց դպրոցում նրանց հետ կարող է ինչ-որ բան պատահել:

 

«Հակամարտության կործանարար ազդեցությունն զգում են ամբողջ տարածաշրջանի երեխաները»,- ասում է Պետեր Սալաման՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: «Այն դպրոցներին միայն ֆիզիկական վնաս չի հասցնում, դպրոցականների մի ողջ սերունդ հուսահատվում է՝ տեսնելով իրենց հույսերն ու ապագայի պլանները փշրված»:

 

Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում ավելի քան 700 000 Սիրիացի փախստական երեխաներ չեն կարողանում դպրոց հաճախել, որովհետևայդ երկրների  ծանրաբեռնված կրթության ենթակառուցվածքները չեն կարողանում հաղթահարել լրացուցիչ ուսանողների ծանրությունը:

 

«Բոլոր երեխաների նման նրանք ցանկանում են հնարավորություն ունենալ սովորելու և ձեռք բերելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց պոտենցիալը ռեալիզացնելու համար», – ասվում է զեկույցում, – «Սա հանդիսանում է հստակ մարտահրավեր միջազգային հանրությանը, հյուրընկալ կառավարություններին, քաղաքականություն մշակողներին և բորոլր նրանց, ովքեր ուզում են տեսնել Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան զերծ ներկայիս այս իրարանցումից»:

 

Զեկույցում կարևորվում են մի շարք նախաձեռնություններ – այդ թվում՝ ինքնուրույն ուսումնառության և ընդլայնված ուսումնառության մեթոդները – որոնք օգնում են երեխաներին սովորել նույնիսկ ամենահուսահատ հանգամանքներում, սակայն զեկույցում նաև ասվում է, որ նման աշխատանքի ֆինանսավորումը համընթաց չէ աճող կարիքների հետ, չնայած այն փաստին, որ հակամարտության մեջ հայտնված երեխաներն ու իրենց ծնողները կրթությունը իրենց համար առաջնահերթություն են  համարում :

 

Զեկույցույմ կոչ է արվում միջազգային հանրությանը, հյուրընկալ կառավարություններին, քաղաքականություն մշակողներին և այլ գործընկերներին նվազեցնել դպրոցից դուրս մնացող երեխաների թիվը՝ ոչ ֆորմալ կրթության ձևերի տարածման միջոցով հատկապես խոցելի երեխաների համար, ավելի շատ աջակցել ազգային կրթական համակարգերին հակամարտությունից տուժած և փախստականներին ընդունող երկրներում:

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ. 

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Դպրոցի ճանապարհը նշանակետի տակ է»…

 

Դիտումների քանակը` 1963

Վերադառնալ վերև