Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հաշվետու եմ»…

Այս վերնագրով գրքի շնորհանդեսը  այսօր տեղի ունեցավ «Ժառանգության» կենտրոնական շտաբում: Գիրքը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի յորահատուկ հաշվետվությունն  է իր եւ հասարակության առջեւ:

 

Շնորհանդեսի մեկնարկին իր ելույթում Ա.Բախշյանը նշեց, որ գիրքը հրապարակելու գաղափարը կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի մոտ է ծագել, առաջարկն, ի դեպ, եղել է  խմբակցության բոլոր պատգամավորներին: Բայց, ինչպես ընդգծեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ` տիկին Բախշյանը ամենաարժանին էր:  «Թեև խմբակցության բոլոր անդամն էր ակտիվ եղել անցած տարիներին, բայց նրանց բոլորի ակտիվությունը երբևիցէ չի հասնի տիկին Բախշյանինին», – նշեց նա:

 

Այն, որ ասվածը լոկ հաճոյախոսություն չէ, համոզվեցինք գրքում զետեղված փաստագրությանը  ծանոթանալով, ըստ որի  պատգամավորության հինգ տարվա  ընթացքում  Անահիտ Բախշյանի գործունեությունը  բավականին արգասաբեր է եղել նաեւ  թվային արտահայտումներում.  «60 օրենսդրական նախաձեռնություն, 22 922 անձի լուծված խնդիր, 155 ելույթ և հայտարարություն ԱԺ ամբիոնից, 41 հարց և հարցում Կառավարությանը, 1655 հանդիպում ՀՀ քաղաքացիների  հետ Երևանում և մարզերում, 329 հոդված և հարցազրույց ԶԼՄ-ներում, 25 այցելություն ոստիկանություն և ազատազրկման վայրեր` քաղաքացիների բողոքների հիման վրա»… Երեւի թե ավելորդ է նշել, որ թվերի  թիկունքում  մարդկանց ճակատագրեր են …

 

 

«Հաշվետում եմ» գիրքը նվիրված է Անահիտ Բախշյանի ամուսնու` Յուրա Բախշյանի 65-ամյակին:  «Այս տարի լրանում է Յուրայի 65-ամյակը և այս հաշվետվությունս նվիրում եմ նրան: 13 տարի է ես ապրում եմ առանց ֆիզիկական Յուրայի, բայց 13 տարի նա  ինձ նոր որակ ու նոր ուժ է տալիս ու նոր բացահայտումներ է արել, որոնց մասին անգամ ես տեղյակ չէի…  Նա միշտ ասում էր` «Անահիտը անկախական, սկզբունքային, նորից կրկնում էր` անկախական իմ համախոհն է»: Այո, ես Յուրայի համախոհն եմ ու ուրախ եմ դրա համար…»,-  եզրափակեց  տիկին Բաշխյանը:

 

Բացի քաղաքական գործունեությանը ու դպրոցի տնօրեն իր աշխատած տարիների գնահատականքի  գրքում նաև տեղ է գտել տիկին Բախշյանի հոգևոր հայր, Արգավանդի Ս.Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգորի գրառումը, որով, թերևս, ասված է ամենը այս կնոջ մասին. «Անսպառ եռանդ, ազնվություն, սկզբունքայնություն, ուժ, ուրիշի ցավով ապրելու մարդկայնություն… նպատակին հասնելու համառություն…   մարդկանց իր գաղափարներով խանդավառելու և իր հետևից տանելու կարողություն…  մանկական անկեղծ անմիջականություն… »:

 

 

        Էնզելա Մակարյան

 

Դիտումների քանակը` 2590

Վերադառնալ վերև