Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է

«Մենք ենք» ներառական թատրոնը հիմնվել է 2004 թվականին Երևանի Մանկական Զարգացման Կենտրոնի կողմից  /այժմ` Մանկական  զարգացման հիմնադրամ /:  Թատրոնը նախ գործում էր որպես փոքրիկ խումբ: Երեխաները ներկայացումներով գնում էին մանկապարտեզներ ու դպրոցներ: Նպատակը մեկն էր`  արտթերապիայի միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացմանն ու օգնել նրանց ավելի ինքնավստահ լինել:  Թատերախմբի հետ աշխատում են  հոգեբաններ, լոգոպեդներ:  Կարճ ժամանակում թատրոնին հաջողվեց իսկական թիմ ձևավորել` մասնագետների ու ծնողների և անգամ `երկրպագուների մասնակցությամբ

 

Թատրոնի դերասանները վեցից քսաներկու տարեկան են` լսողական, հենաշարժողական և այլ հաշմանդամություն ունեցող , ինչպես նաեւ  հաշմանադամություն  չունեցող երեխաներ:  «Երբ նրանք միասին են, ապա  երեխաների մոտ լավագույն մարդկային որակներ են ձևավորվում: Դրա համար էլ  ծնողները հաճույքով են բերում իրենց  երեխաներին մեր թատրոն»,- WomenNet.am-ին ասում է թատրոնի ղեկավար, բեմադրիչ Մարինե Ասատրյանը:

 

 

Մարինե Ասատրյանի խոսքով,  ներառական թատրոնի ամենամեծ արդյունքը եղավ այն, որ ծնողներն իրենք սկսեցին կարևորել սեփական երեխաների  ունակությունները:  «Եթե առաջին ներկայացման ժամանակ շատ էր հուզմունքը, հանդիսատեսը ներառական թատրոնին ավելի էմոցիոնալ էր վերաբերվում, հետո  հասկացավ, որ չէ, ներառական թատրոնն արվեստ է ստեղծում ու էական չէ, երեխան սայլակով է, թե ոչ »,-պատմում է Մարինե Ասատրյանը:

 

«Ուզում եմ հավատալ», «Անսպասելին», «Բարի ախորժակ», «Ես և դու» : Ներառական թատրոնի բոլոր ներկայացումների հիմքում անձն  է, երեխան ու մեծագույն սերը:

«Մենք չենք ասում , որ ձեզնից տարբեր չենք, մենք ցույց ենք տալիս այդ տարբերությունները: Ասում ենք` մենք բոլորս նույն աշխարհում ենք ապրում,  բոլորս նման ենք իրար, բայց տարբեր ենք»,-շեշտում է թատրոնի ղեկավարը:

 

Նրա խոսքով, ներառական թատրոնը կոտրում է հասարակության մեջ առկա կարծրատիպերը թե՛ հաշմանդամության, թե՛ արվեստի բնագավառում և հանրությանն է ներկայացնում երեխաների անհատական առանձնահատկությունները , իսկ հաշմանդամություն  ունեցող երեխաներին  նոր հմտություններ է  տալիս ու օգնում հավատալ սեփական ուժերին:

«Պատկերացրեք, կակազություն  ունեցող  երեխայի, որը կարիք ունի մեծ համեբերության , նրան պետք է լսել, հասկանալ: Թատերախմբի էֆեկտը զգում ես, երբ  մինճ այդ  ոչ սահուն խոսք ունեցող այդ  երեխան բեմում խաղալիս դադարում է  կակազել, որովհետև մտնում է մի  այլ կերպարի մեջ, որը չունի այդ   խնդիր: Անվասայլակով  տեղաշարժվող Աղավնին , որ երազում էր քայլելու մասին, ներկայացման ժամանակ սայլակը թողնում է ու սկսում է պարել»,- պատմում  է Մարինե Ասատրյանը:

 

Թատերախումբը հյուրախաղեր է ունեցել, ոչ միայն Երևանում, այլև շրջել Հայաստանի տարբեր մարզերով, եղել Վանաձորում, Թալինում, Ապարանում ու Գյումրիում:

 

«Մենք ենք» թատրոնի վերջին ներկայացումը բեմադրվել է մեկ տարի առաջ՝  2014-ի ամռանը: Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա`  երեխաները մասնակցությամբ ստեղծված  «Ես և Դու» ներկայացմանը 28 երեխա է մասնակցել: «Մեզ համար մեծ դժվարություն է, երբ  բերմում, օրինակ,  քսանութ երեխաներ են , բայց մենք գիտակցում ենք, որ այդ ներկայացմամբ իրենց  համար մի բան կփոխվի»,-ասում է Մարինե Ասատրյանը:

 

«Մենք ենք» ներառական թատրոնը մշտական  ֆինանսավորում չունի: Այն գործում էր տարբեր դոնորների աջակցությամբ` դրամաշնորհային ծրագրերի հիման վրա:   Թատրոնն  այսօր աջակցության կարիք ունի: Այն  ներկայումս փակման վտանգի տակ է՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։  Դահլիճի վարձակալություն,  դեկորացիաներ , հագուստ, մարզային հյուրախաղեր: Այս ամենի համար գումար է հարկավոր:

 

Մարինե Ասատրյանի խոսքով,  Մանկական զարգացման հիմնադրամն ամեն ինչ անում է թատրոնը պահելու համար, խումբը ձևավորված է ու անհրաժեշտ պահին արագ կհավաքվի: Անգամ գործունեության  դադարի ընթացքում թատրոնը թեկուզ փոքրիկ, բայց  ներկայացումներ է ունենում, խաղում են  հին բեմադրությունները: Օրինակ, մասնակցեցին Երևանի կենդանաբանական այգու ներառական խաղահրապարակի կառուցման համար  կազմակերպված  դրամահավաքին,  հանդես եկան   երեք տարի առաջ բեմադրված ներկայացմամբ` նպատակ ունենալով երեխաներին ևս մասնակից դարձնել ներառական խաղահրապարակի ստեղծման անհրաժեշտ գործին:

 

«Սերը, ցանկությունը, ոչինչ չի մարել, բայց չկա այն կազմակերպությունը , այն մեկը,  որն անշահախնդիր ներդրում կանի հավաքված խումբը պահելու համար: Պատկերացրեք մարզերի երեխաների վիճակը, երբ այդ հրավառությունից, ոգևորությունից հետո սպասում են, երբ  պետք է նորից հանդիպեն իրենց ընկերներին: Ստացվում է` թևեր ես տալիս, որ թռչի, հետո ասում ես` օդում մնա, սավառնիր, մինչև տեսնենք  ինչ կլինի»,- ցավով է ասում Մարինե Ասատրյանը: Թատրոնի ղեկավարը հավատում է, որ այյդ մեկը կա, որ նա կլսի  ներառական թատրոնի մասին ու կասի`բարև, ես եկել եմ:

«Մենք ենք»  ներառական թատրոնին աջակցելու համար դրամահավք է կազմակերպվել: Դրան մասնակցելու համար  այցելեք http://donate.am/en/special-attention-to-special-needs/project կայքը:

 

Մարիաննա Ղահրամանյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»

«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»

«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»

«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը

«Երազում եմ նախագահ դառնալ…»

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

Կարող ենք միասին

 

Դիտումների քանակը` 3823

Վերադառնալ վերև