Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» հունիսի 8-ից 11-ը  հայտարարում է  «Կանանց ձեռերեցության շաբաթ», –   դրա  մասին այսօր կայացած  լրագրողների հետ հանդիպմանը  հայտնեց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում  կանանց ձեռներեցությունը զարգացման մեծ հնարավորություններ  ունի։

 

 

«Շաբաթը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի հովանու ներքո, որի անդամ են 120 երկրներից 5 մլն ձեռներեց կանայք եւ որի  լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան: Շաբաթվա շրջանակում կանցկացվեն   տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում նաև` մշակութային, սակայն  առաջնային կարևորություն ունի   երկօրյա համաժողովը, որի ընթացքում քննարկվելու է կանանց ձեռներեցության վիճակն ողջ աշխարհում և Հայաստանում. Համաժողովն իր տեսակի մեջ յուրահատուկ է և մեր երկրում առաջին անգամ է իրականացվում»,- ասաց Լիլիթ Ասատրյանը` նշելով, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող նմանատիպ մջոցառումները սովորաբար անցնում են տվյալ երկրի ամենաբարձր պաշտոնատար մարդկանց հովանավորության մակարդակով: Նա տեղեկացրեց ,  որ  հունիսի 8-ին և 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվող «Նոր զարգացումների հեռանկարներ» կանանց ձեռներցության միջազգային համաժողովի բացմանը ներկա կգտնվեն  ՀՀ վարչապետը, ԱԺ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ, դեսպանություններ, որոնք կարևորում են կանանց մասնակցությունը տնտեսության մեջ:

 

“Հայաստանի կին ձեռներեցներն ունեն գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ, սակայն նրանք դժվարությամբ են որոշում կայացնում նույնիսկ փոքր բիզնեսի դաշտ մտնելու մասին: Նրանց մոտ  երրբեմն ինքնավստահության ու ռիսկի պակաս կա,  քանի որ  հաճախ  նրանք  չունեն  բավարար ֆինանսական միջոցներ և անհրաժեշտ  չափով իրազեկված չեն բիզնեսը վարելու կանոնների մասին”, – ասաց Լիլիթ Ասատրյանը` խոսելով կանանց ձեռներեցությանը խոչընդոտող  խնդիրների վերաբերյալ :

 

Նա  նշեց, որ կանանց  համար ամենակարևոր արժեքը ընտանիքն է, այդ իսկ պատճառով ՀԵԿԱ-ն  փորձում է առաջնորդվել  «և´… և´» սկզբունքով` ապահովելով կնոջ ակտիվ դերակատարումն ինճպես ընտանիքում, այնպես էլ  հասարակության մեջ, քանի որ  հասարակությունն էլ պարզապես ավելի մեծ ընտանիք է:

 

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահը վստահ է, որ օրեցօր ավելանում է այն կանանց թիվը, ովքեր փորձում են ձեռներեցությամբ զբաղվել: «Մեր կազմակերպության օրինակով կարող եմ ասել, որ կին գործարարների թիվն ավելանում է: Ներկայումս մեր Կին ձեռներեցների ցանցի անդամ են ավելի քան 300 կանայք, սակայն երկրում կին գործարարների թիվը շատ ավելի մեծ է: Նրանք հիմնականում բոլորը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, քանի որ մեր երկրում խոշոր բիզնեսը կանանց ձեռքում չէ»,- ընդգծեց Ասատրյանը:

 

Նրա խոսքով,  շաբաթվա շրջանակում  անցկացվող բոլոր միջոցառումների գերխնդիրն է ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը եւ բացահայտել նոր հնարավորություններ նրանց համար:  Դա այն է ինչ անում է  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան  իր գործունեության շրջանակներում`  փորձելով հնարավորինս  ոգևորել  ու խրախուսել  կանանց, հաղթահարել նրանց մոտ  ինքանվստահության պակասը:

 

Դարձեք համաժողովի մասնակից՝ օգտագործելով Ձեր՝ նոր կապեր հաստատելու,

նոր գործընկերներ գտնելու և նոր գաղափարներ ստեղծելու հնարավորությունը:

 

 Բոլոր մանրամասներին կարող եք նաեւ  ծանոթանալ  այստեղ

 

Համաժողովին մասնակցելու համար  գրանցումը կարելի  է  նաեւ իրականացնել՝ կապվելով ՀԵԿԱ գրասենյակ

Էլ. հասցե.  aywaconference@aywa.am, հեռ. (+374) 010/094 58 07 87, դիմել Մարիամ Պողոսյանին): 

 

Օնլայն գրանցումըhttp://businesswoman.am/conference/hy/register

 

Ուշադրություն 

 

«Կին ձեռներեցների երևանյան շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպվող էքսպո ցուցահանդեսին  կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվող կազմակերպություններն ու անհատները:

Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ (+374 10/94) 58 07 87 կամ (+37495) 10 92 47 հեռախոսահամարներով. պատասխանատու` Անահիտ Կիրակոսյան:

 

***

Կին ձեռներեցների երևանյան շաբաթի» շրջանակներում կազմակերպվող մի շարք միջոցառումների թվում տեղի կունենա նաև  նկարչուհի Լիլիթ Դանիելյանի աշխատանքների ցուցահանդեսը:  Բացումը ՝  «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» ցուցասրահում  հունիսի 8-ին ժ. 18:30:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 12-ը ժ. 11:00-19:00:

Ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը կուղղվի ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող կանանց ձեռներեցության խրախուսման ծրագրերին:

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն

 

 

 

Դիտումների քանակը` 2247

Վերադառնալ վերև