Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Միլիարդի ձայնը»-ը Սուրբ Վալենտինի օրը. պարեր՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության / վիդեո

 

 

Երեկ , փետրվարի 14-ին, հազարավոր կանայք և աղջիկներ ամբողջ աշխարհում միացան պարային ֆլեշ-մոբին ի  աջակցություն «Միլիարդի ձայնը»  շարժմանը ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության:

 

 

 

 

Ինչու՞ միլիարդ: Պարային ֆլեշ-մոբի «Միլիարդի ձայնը»  անվանումը (One Bilion Rising) – յուրօրինակ կոչ է բարձրաձայնել այն իրողության մասին, որ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին կյանքում գոնե մեկ անգամ  ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության, այսինքն աշխարհում առնվազն  մեկ միլիարդ կին տառապում է բռնությունից:  Հենց այս ցնցող վիճակագրությանն նկատմամբ էլ կազմակերպիչները փորձում են հրավիրել բոլորի  ուշադրությունը:

 

Նշենք, որ 15 տարի առաջ փետրվարի 14-ին  հիմնված այս շարժումը (Սուրբ Վալենտինի օրվա հետ զուգադիպությունը ընդամենը պատահականություն է) այս տարի նշեց  իր ծննդյան օրը շատ մեծ շուքով: Ընդհանուր առմամբ, այդ օրը  գրեթե 200 երկրներում ավելի քան 13 000 տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:

 

 

 

Դիտումների քանակը` 2845

Վերադառնալ վերև