Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Միսս Հայք» գեղեցկության մրցույթը կարծրատիպեր է կոտրում

Այսօր, ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվան  կամերային երաժշտության տանը  կայացավ  «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը: Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Քրիստինե Փիրուզյանը (լուսանկարում ), «Միսս համակրանք» տիտղոսին արժանացել է Գոհար Նավասարդյանը:

 

Մրցույթն իրականացվում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:  Կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

 

 «Միսս Հայք»-ն  իր նշանակությամբ ավելին է քան սովորական գեղեցկության մրցույթ. այն կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ, հորդորելով մեր հայրենակիցներին տեսնել հաշմանդամ կնոջ մեջ ոչ թե խնդիրները, այլ կանացիությունն և գեղեցկությունը: Մրցույթն ունի ևս մեկ նպատակ` հաշմանդամություն ունեցող կանանց մեջ սերմանել հասարակության լիիրավ անդամ լինելու գաղափարը, և խրախուսել նրանց ապրել ակտիվ, լիարժեք կյանքով»:

 

 

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 16-18 տարեկան 58 գեղեցկուհիներ Երևանից, ինչպես նաև Հայաստանի մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկած էին հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Վարշամ Գևորգյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը, և լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:

 

 

Արմեն Ալավերդյանը  նշեց, որ մրցույթն այս տարի անցել է նոր ձևաչափով: Եթե  նախորդ տարիներին ժյուրին ընտրություն էր կատարում լուսանկարների հիման վրա, ապա այս տարի միայն առաջին փուլի ընտրությունը կայացվեց լուսանկարներով, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին հնարավորություն ունեցավ գնահատել մասնակիցներին՝ տեսնելով նրանց բեմում:

 

Եզրափակիչ փուլ անցան 12 գեղեցկուհիներ, որոնք  պայքարում էին 4 գլխավոր անվանակարգերում՝ «Միսս Հայք», «Միսս Ունիսոն»,«Վիցե-Միսս Հայք», «Միսս Համակրանք», ինչպես նաև խրախուսական  8 մրցանակների համար: Քվեարկությանը մասնակցեց նաև հանդիսատեսը:  ժյուրիի որոշմամբ  «Միսս Հայք» 2014թ. հաղթող ճանաչված  Քրիստինե Փիրուզյանը Լոռու մարզի Ախթալա գյուղից է: Աշխատում է Երևանում՝  Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

 

Քրիստինեն լիակատար հիացմունքի ու սիրո անթաքուն պոռթկումով շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին, ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Եզրափակչում հայտված 12 գեզեցկուհիներից 3 –ը արժանացան «Վիցե- միս Հայք», «Միս համակրանք», «Միս Ունիսոն» տիտղոսներին, իսկ մյուս  8 մասնակիցները  ստացան  խրախուսական մրցանակներ։

 

Իրավմամբ, այս միջոցառումն իր յուրովի նշանակությունն ունի: Սա այն դեպքն է , երբ  կարևորը մասնակցությունն է և ոչ այնքան հաղթանակն է , այլ մասնակցությունը:  Ավելին, մրցույթն  արթնացնում է ոչ միայն  մասնակից այլ բոլոր հաշմանդամ կանանց  և աղջիկների մեջ  վստահություն սեփական անձի և հավատ  հնարավորությունների նկատմամբ:

 

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին!

Լիանա Սարգսյան

Դիտումների քանակը` 5829

Վերադառնալ վերև