Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Միսս Հայք 2016». կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության մրցույթը

Մայիսի 7-ին Երեւանում կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի  մրցանակաբաշխությունը: Այն անց է կացվել Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան դահլիճում: «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած այս միջոցառումը նվիրվել է հայ ժողովրդի մայիսյան եռատոնին:

 

Առաջին տեղում  Էլեն Խաչատրյանն է ՝ Երևանից:  Երկրորդ տեղը՝ «Վիցե Միսս Հայք» անվանակարգում,   զբաղեցրել է Ռուզաննա Կարապետյանը՝ կրկին Երևանից: Երրորդ տեղում՝ «Միսս համակրանք» տիտղոսի է  արժանացել  Արփինե Հարությունյանը ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Հաղթողներից երկուսը ՝լսողության խնդիրներ ունեն, մեկը՝  տեղաշարշվում է անվանասայլակով:

 

«Միսս Ունիսոն» անվանակարգում, հաղթող է ճանաչվել Ֆենյա Պողոսյաննը՝ Վայոց ձորի Ռինդ գյուղից: Եղել են նաև 6 խրախուսական մրցանակներ:

«Միսս Հայք 2016»-ին մասնակցության հայտ են ներկայացրած եղել 16 տարեկանը լրացած 44 գեղեցկուհիներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից և ԼՂՀ-ից, ինչպես նաև 1 մասնակից Ռուսաստանից: Այս տարի առաջին անգամ վերին տարիքային շեմ չի սահմանվել: Նորամուծությունների շարքում էր նաև նախընտրական` ֆեյսբուքյան փուլը։ ՖԲ օգտատերերի հավանումների քանակով ընտրվել են եզրափակիչ փուլի երեք մասնակիցները: Ընդհանուր առմամբ, եզրափակիչ փուլ էր անցել 10 գեղեցկուհի:

 

Ժյուրիի կազմում էին ընդգրկվել հաղորդավար Եգոր Գլումովը, հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը, գրաֆիկ-դիզայներ Մուշեղ Գարուկյանը:

Հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության առաջին մրցույթը կայացել է 2004-ին՝ «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Նպատակ էին դրել կոտրել կարծրատիպերը,  որ  հասարակությունը հաշմանդամություն ունեցող անձի մեջ առաջին հերթին ոչ թե ֆիզիկական կամ մտավոր խնդիրը տեսնի, այլ՝ նրա հնարավորությունները, տաղանդներն ու երազանքները:

 

«Բոլորն են հաղթող, բոլորը կստանանան մրցանակներ: Ավելի կարեւոր է, որ հասարակություն հասկանա, որ հաշմանդամություն ունեցող կինն առաջին հերթին աղջիկ է, կին է, գեղեցիկ է, ընտանիքի, մայրության, կարիերայի մասին է մտածում, այլ ոչ թե պետք է կենտրոնանալ խնդրի վրա»,- նշում է ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:

 

Եզրափակիչ հասած 10 մասնակիցները ժյուրիին ներկայացան նախ առօրյա, հետո՝ երեկոյան հագուստով: Հանդիսատեսի քվեարկությամբ Արցախը ներկայացնող Արփինեն արժանացավ «Միսս Համակրանք» տիտղոսին, 6 խրախուսական մրցանակներից բացի հանձնվեց նաեւ «Միս Ունիսոն»-ը:

 

Դիտումների քանակը` 3933

Վերադառնալ վերև