Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

Երբ տան «կերակրողը»  կինն է…  

 

Տղամարդը տան գլխավորն է, տունը փող բերողը և պահողը: Սա ոչ միայն հայկական մտածելակերպին բնորոշ պատկերացում է, սակայն այսօր քիչ չեն ընտանիքները, որտեղ տուն փող բերողը և պահողը կինն է: Կյանք է, ամեն ինչ կպատահի,  կարեւորը՝ երեխաները սոված չեն: Մնում է  տանը գնահատեն կնոջը և հարգեն նրան, իսկ եթե ո՞չ…

 

Շուշան. «Տղաս է իմ միակ հույսը» …

 

Շուշանը մի երազանք ունի, ետ տալ ժամանակը 28 տարի, երբ ինքը նոր էր ամուսնացել, երբ ամուսինը աշխատում էր Նաիրիտ գործարանում, ինքը գրադարանում, և տուն էր գալիս ուախ, կարոտած և անհամբեր, երբ տանը սեր և խաղաղություն էր տիրում: Երեկոներն անցնում էին հեռուստացույցի առաջ, կամ թեյի սեղանի շուրջ, երբ անդադար խոսում էին, կատակում, ծիծաղում, մի խոսքով երջանիկ էին: Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է և արդեն վաղուց նրանց տանը միայն կռիվներ են:

 

Շուշանի  ամուսինը այժմ գիշերային պահակ է աշխատում է` շաբաթը երեք օր, ինքը գրասենյակոային աշխատող է: Տան հոգսը Շուշանի վրա է, ամուսինը միայն ամեն ամիս լույսի վարձն է մուծում:

 

–         Այսքանով  նա իր պարտականություններն համարում է ավարտված, ինչպես կապրենք, ինչպես կհոգանք մնացած բոլոր հարցերը նրան չի հետաքրքրում ,- զայրանում է Շուշանը,- և ամենավատն այն է, որ անգամ չեմ կարողանում խոսել այդ մասին, անմիջապես զայրանում է, հայհոյում և ասում, որ իր ստացածը  հազիվ է իրեն հերիքում ծխախոտի համար և մինչև անգամ մի հատ հաց հետը չի բերում, երբ ասում էմ, բղավում է, ասում, որ այդքան տարի ինձ  ու իմ երեխաներին  ձրիակերի նման պահել է, որ ես ոչ թե իր համար, այլ իմ երեխաների համար եմ անում, չեմ ուզում կարամ չանեմ, ինքը միշտ էլ գնալու տեղ ունի և ամենածիծաղելին այն է, որ սպառնում է, որ լույսի վարձ չի մուծի:

 

Շուշանի շատ անգամ է փորձել  համոզել ամուսնուն գտնել իր համար նոր ավելի լավ վարձատրվող աշխատանք, կամ գոնե  երկրորդը, սակայն այս կարգի խոսակցությունները միշտ դառնում են մեծ կռվի առիթ և պարզապես անօգուտ են.

 

–         Նա գտնում է, որ ես երազում եմ նրա մահը և դրա համար եմ անընդգատ իրեն դրդում օր ու գիշեր աշխատելու, որ շուտ հյուծվի  ու մահանա և  ես ապրեմ երջանիկ, իսկ եթե շատ եմ ուզում, ապա ինքս էլ հետևեմ իմ խորհրդին` որտեղ ուզում եմ, ինչ ուզում եմ աշխատեմ:  Ես էլ ուղղակի զայրանում եմ ու լռում, այդպիսի պահերին ինձ թվում է, թե նա զառանցում է:

Շուշանին ամենաշատը վիրավորում է, որ վերջին տարիներին ոչ մի անգամ գոնե խոսքով չի շնորհավորում ոչ իր ծնունդը, ոչ մարտի 8-ը և ընդհանրապես  ոչ միայն որևէ նվեր, այլ գոնե մի լավ խոսք չի ասում իր հասցեին:

 

–         Զարմանում եմ, երբ բոլորը զանգում են շնորհավորու, կամ տղաս միշտ շնորհավորում է, չնայած սենյակում է լինում, բայց տպավորություն է ստեղծում թե չի տեսնում ու չի լսում և աստված մի արասցէ թե կշտամբեմ, սկսում է վիրավորական խոսքեր  և  հայհոյանքներ տեղալ իմ և իմ  հարազատների հասցեին,- հուզվում է Շուշանը,- ամեն անգամ, երբ որևէ խոսք է բացվում այն մասին, որ փողը չի հերիքում, նա ձեռքերով ցույց է տալիս տունը և ասում, որ տունը սարքել տվել է, մի ուտելու փող պիտի աշխատենք, որ սովից չսատկենք, դա էլ չենք ուզում անել, որ ձրիակերներ ենք և ամբողջ կյանքում իր վզին ենք  նստած եղել,  և զարմանում թե այսքան տարի ինչպես է կարողացել ապրել ինձ նման անտանելի կնոջ հետ:

 

Շուշանը 3 զավակ ունի` երկու դուստր, որոնք էլ արդեն իրենց ընտանիքներն ունեն, և 15 տարեկան մի տղա և 3 թոռ.

 

–         Ես չեմ դադարում զարմանալ նրա վրա, ոչ մի անգամ թոռների ծնունդներին ձեռքը գրպանը չի տարել, իսկ արդեն ծննդյան սեղանին նստած, պատմում  է, թե ինչպես ընտրեց այդ նվերը և կենացներ է շռայլում թոռնիկներին,- վրդոհվում է Շուշանը,- հետաքրքիր է, որ այդ անում է իսկապես համոզիչ և անգամ չի էլ ամաչում:

 

Շուշանը հույսը իր որդին, ով արդեն մեծանում է.

–         Տղաս է իմ միակ հույսը, նրա մեջ փորձել եմ դաստիարակել տղամարդուն բնորոշ բոլոր լավ հատկանիշները, հուսամ, որ նա տեսնելով հորը, կաշխատի երբևէ չնմանվել նրան:

 

Շուշանի ընտանիքը միակը չե, այդպիսի ընտանիքներ շատ կան, դրանցից մեկն էլՆինայի ընտանիքն է:

Նինա. «Ես ոչինչ չեմ պահանջում, ընդամենը հարգանք »…

 

–  Ամուսինս  միշտ պատճառաբանում է, թե իրեն հարմար աշխատանք չկա և արդեն 5 տարի է չի աշխատում,-պատմում է Նինան, ում ամուսինը ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը և երկար տարիներին աշխատել է դպրոցում, հետո փորձել է տարբեր աշխատանքներ, իսկ ամենավերջին աշխատանքը սպորտդպրոցում է եղել, որից էլ ազատվել է, իր իսկ ասելով ցածր աշխատավարձի համար: Իսկ տան հոգսը ծանրացել է Նինայի ուսերին: Այս տարիների ընթացքում Նինան կատարել է ամենատարբեր աշխատանքները` աման լվալուց մինչև հավաքարար և արդեն երեք տարի է արագ սննդի կետերից մեկում աշխատում է գանձապահ:

 

–         Սկզբում, երբ ամուսինս առանց աշխատանքի մնաց, ես մտածում էի, որ շուտով իրեն նոր աշխատանք կգտնի,- պատմում է Նինան,- և սկզբում փորձեր էր անում, բայց երբ նոր գործ գտնելը ձգձգվեց, ես ստիպված, գոնե ուտելիքի գումար հայթայթելու համար, տեղավորվեցի հարսանյաց սրահում հավաքարար, հետո ամաններն էի լվանում, խանութում էլ եմ աշխատել, մինչև հասա այստեղ:

 

Սակայն Նինայի ամուսինը այդպես էլ իրեն հարմար աշխատանք չգտավ և գտնելու փորձերն էլ թողեց.

–         Իրականում նա ոչինչ չի ուզում անի,-ասում է Նինան,- նրան այսպես հարմար է, և դրա համար լավ առիթ է գտել, թե ինքը կոպեկների համար մեջքի ամեն անարժանի մոտ չի ծռի, որ դա մուրացկանության նման մի բան է, հո ինքը մի փոր հացի աշխատող չի: Նա ասում է, որ ինքն իր բիզնեսն է ուզում ունենալ, բայց դրա համար իրեն շատ գումար է հարկավոր, իսկ այդքան գումար իրեն ո՞վ կտա:

 

Մինչ Նինայի ամուսինը երազում է սեփական բիզնեսի մասին, տան բոլոր հոգսերը ծանրացել են կնոջ ուսերին` ուտելը , հագնելը, երեխաների դպրոցի հետ կապված բոլոր ծախսերը,  կոմունալ վարձերը և մինջև անգամ ամուսնուս ծխախոտ գնելը:

 

–         Աստված մի արասցե թե մոռանամ, դա մի ահավոր պատմություն կդառնա,- պատմում է Նինան,- կռիվ, բղավոցներ, հայհոյանք, թե իբր ես մտածված եմ դա անում, որպեսզի ցույց տամ, թե ինքը գումար չի աշխատում, թե դրանով իր կերած մի կտոր հացն եմ երեսով տալիս, ասում է, որ իրեն էդ մի պապիրոսն է մնացել, դրանից էլ եմ որոշել իրեն զրկեմ: Այնքան եմ նույն խանութից ծխախոտ գնել, որ վաճառողը կարծում էր թե ես եմ ծխում, և մինչև  անգամ ինձ խորհուրդ տվեց գնել ավելի թույլ նիկոտինով և կնոջ համար նախատեսված ծխախոտներ:

 

Նինան պատմում է, որ ոչ մի անգամ ինքը չի էլ համարձակվում խոսել ամուսնու աշխատելու մասին,  առանց այդ էլ, հենց գործից տուն է մտնում, սկսվում է կռիվը, նրա ամուսինը ամեն ինչի մեջ իր հասցեին  վիրավորնք է տեսնում` մեկ կինը  թարս նայեց, մեկ ձեռքն այնպես չշարժեց, այսպես ասաց նկատի ունենալով ինչ որ բան և հազար ու մի եղած ու չեղած մանրուքներ.

 

–         Այս ամենն ուղակի անտանելի է,- հուզվում է Նինան,- ես ոչինչ չեմ պահանջում, ընդամենը հարգանք :

 

Նինան հուսալքվում է, նեղանում բախտից և աշխարհից և չի հասկանում ինչի չի կարելի գոնե  ընտանիքի աջակցությունը ստանալ, կռիվների փոխարեն: Նա սկսել է նկատել, որ անգամ երեխաները սկսել են իր ահնդեպ անհարգալից վերաբերմունքի նշաններ ցույց տալ և այս ամենի մեջ մա մեղադրում է իր ամուսնուն.

 

–         Ինչ պիտի սովորեն հարիվ.Մի քանի օր առաջ ծխախոտի և կոմունալ վճարումների համար անհրաժեշտ գումարը թողել էի սեղանին և գնացել աշխատանքի,-պատմում է Նինան,- երբ ուշ երեկոյան տուն վերադարձա տեսա գումարը սեղանին է դրված այնպես, ինչպես թողել էի, իսկ ամուսինս  հետս չի խոսում, երբ հարցրեցի  թե ի՞նչ է պատահել, կոպտորեն պատասխանեց.« կարողա գիտես ես քո համար լակոտ եմ վազեմ վճարները տաու, հերթ կանգնեմ, մի հատ էլ չկզեմ վրովս թոնես»: Իսկ երբ ասեցի, որ գոնե երեխաներից, որևէ մեկին ուղարկեր, քմծիծաղով նայեց վրաս ու ասաց.« ինչի քո արած գործի անունն ի՞նչ ա, դու էլ մուծի»:

 

Նինաի երկու երեխաները արդեն մեծացել են, աղջիկը 16 տարեկան է, տղան 13, բայց նրանք նույնպես չեն օգնում մորը, երբ մայրը կշտամբում է երեխաներին, սա ևս առիթ է ամուսնուն հիշեցնելու, որ նա կին է և մայր և ցանկացած տնային աշխատանք իր պարտականությունն է:

 

–         Մի անգամ տուն եկա կարտոֆիլի պյուրե կար,սա եզակի դեպք էր, երբ զարմացա, թե որտեղից, ամուսինս նեղացած և հեգնական տոնով ասաց. «Դե ես արդեն տան կնիկ եմ դառել, ճաշել եմ էփում, աման էլ եմ լվանում, երեխեքին էլ եմ դասից դիմավորում, վաղվանից կսկսեմ քո շորերն էլ լվանալ… մնում է   մի հատ գոգնոց կապեմ, ու վրեն գրեմ «Նինայի կնիկը», քեզ էլ արտոնություն եմ տալիս, վաղվանից տուն կգաս, կգոռաս, կջարդես, ինձ էլ կհայհոյես»…

 

Նինան խոստովանում է, որ աշխատավայրում իրեն ավելի լավ է զգում քան, տանը, այստեղ գոնե նրա վրա չեն բղավում, չեն հայհոյում, մեղադրում և պահանջում, նա լավ գիտի իր գործը և հանգիստ աշխատում է.

–         Երբ ավարտվում է աշխատանքային օրը, ես անգամ տուն գնալ չեմ ուզում,- աչքերը կախում է Նինան,- ես ահավոր հոգնել եմ տան լարված մթնոլորտից, հոգնել եմ, բայց գնալու տեղ չունեմ:

 

Կանայք որոնց հետ զրուցեցի չեն էլ մտածում ամուսնալուծվելու մասին, նրանք մի տեսակ հաշտվել են իրենց վիճակի հետ, և ընդունել, որ ամեն ինչ այդպես էլ պետք է լինի: Հետաքրքրական է, որ երբեմն անգամ   արդարացնում են իրենց ամուսիններին և այդ ամենի պատճառն փորձում են փնտրել իրենց, կամ իրենց բնավորության մեջ: Նրանք պատրաստ են լռել, տանել և շարունակել ապրել այնպես ինչպես ապրում են, շարունակ դժգոհելով…

 

 Կարինե Պետրոսյան

 

 

P.S. Ըստ ԱՄՆ-ում կատարված որոշ հետազոտությունների աշխատող կանանց շրջանում ընտանեկան բռնության զոհ դառնալու հավանակաությունը շատ ավելի բարձր է, քան այն ընտանիքներում, որտեղ կինը չի աշխատում եւ չի կարող կասկածի տակ դնել ամուսնու հեղինակությունը:

 

Դիտումների քանակը` 3079

Վերադառնալ վերև