Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Մոլորություն է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով»…

 Հետնաբեմից դուրս բերելով կին  նկարիչներին 

 Արտեմիզիա Ջենտիլեսկիի հայտնի կտավը. «Շուշանն ու ծերունիները» / 17-րդ դար/

Վերջերս Երևանում բացվեց Նազիկ Ասլանյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ այսօր գործող նկարիչների թվում տղամարդկանց թիվը գերիշխող է: «Սակայն ձեզ հավատացնում եմ, կանցնի 5-10 տարի, դուք կտեսնեք հակառակ պատկերը: Ես դասավանդում եմ Գեղարվեստի ակադեմիայում և բոլոր կուրսերում սովորղների մեծ մասը աղջիկներն են: Չեմ կարող բացատրել, թե որն է աղջիկների ավելացման պատճառը: Այս ցուցահանդեսը վկայում է այն մասին, կապ չունի, նկարների հեղինակները կանայք են, թե տղամարդիկ: Այսպիսի ոգի, այսպիսի թափ, այսպիսի ուժ նկարչության մեջ ոչ բոլոր տղամարդիկ կարող են ցուցաբարել»,-ասաց միության նախագահը:

 

 

Բրիտանական «The Guardian» պարբերականն անդրադարձել է պատկերասրահներում, հեռուստատեսությունում կին նկարիչների  բացակայությանը, նրանց աշխատանքների չներկայացմանը:

 

 

Ինչո՞ւ են պատկերասրահներում կանանց աշխատանքները քիչ ներկայացված: BBC-ն գրում է, որ պրոֆեսոր Ամադա Վիքերին լծվել է կին ստեղծագործողների աշխատանքների բացահայտման գործին: Նա Ճանապարհորդում է Իտալական Վերածննդից մինչև Նեդերլանդներ և բացահայտում կանանց կատարողական արվեստի թաքնված աշխարհը: Դեգերելով պահեստասենյակներով, վանքերով և նկուղներով, նա ստվերից հանում է թաքնված բազմաթիվ կին արվեստագետների, բացահայտում քաջության և վճռականության մասին պատմությունները, որոնք լի են անհաղթահարելի խոչընդոտներով:

 

 

Իտալացի նկարչուհի  Արտեմիզիա Ջենտիլեսկիի ինքնանկարը  / 17-րդ դար/

 

Կին արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների՝ ստվերում մնալու մասին բարձրաձայնել է ամերիկացի արվեստի գործիչ Լինդա Նոքլին 1971 թվականին՝ իր հայտնի «Ինչու չկա՞ն կին մեծ արտիստներ» էսսեում: Ֆեմինիստական արվեստի մասին հետո էլի բարձրաձայնողներ եղան:

 

 

Արվեստը տղամադո՞ւ գործ է: Այս հարցադրումը կասկածի տակ դնող հեղինակը վկայակոչում է ֆեմինիստական «Guerrilla Girls» խմի ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն  1989  Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ներկայացված ժամանակակից գործերի մոտ 5 տոկոսի հեղինակները եղել են կանայք, իսկ ներկայացված քանդակների 85 տոկոսը եղել են կանանց մերկ կերպարներ:

 

 

Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո պրոֆեսորին թույլատրել են մուտք գործել Վազարիի միջանցք: Մեդիչի ընտանիքին պատկանած միջանցքը մեկ կիլոմետրանոց միջանցքը կառուցվել է 1564 թվականին  ճարտարապետ Ջորջո Վազարիի կողմից: Այն Ուֆիցի պալացիոյից տանում է Պիտի պալատ` Առնո գետի մյուս կողմը, անցնում է Ֆլորենցիայի հին մասով` ներառյալ Պոնտե Վեքիո հայտնի կամրջով: Միջանցքն իրար է կապում պալատն ու պետական մարմինների շենքերը: Ներսում տեղադրված են ինքնանկարներ, որոնք արված են 16-րդ դարի նկարիչների կողմից: 1700 ինքնանկարներից միայն 7 տոկոսն են արված կանանց կողմից:

Իտալացի  նկարչուհի Սոֆոնիսբա Անգվիսոլաի  ինքնանկարը  / 16-րդ  դար/

 

Հրապարակման հեղինակը նշում է, որ արվեստում կանանց բացակայությանը հակադրվում է գրականությունում կանանց մեծ հաջողությունները: Սակայն գրականության ու արվեստի պահանջները նույնը չեն: Գրականության համար անհրաժեշտ է գրագիտություն, մուտք գրադարան և նստարան: Նույնիսկ վտանգավոր մերկացումները կարող է ծածկել անանունության տակ:

 

 

Փոխարենը, արվեստը պահանջում է համալիր ուսուցում, հասարակական արտադրություն և մուտք լավ վերահսկվող ենթակառուցվածքներ: Աննկուն սոցիալական նախապաշարմունքները, արգելքները,  պաշտոնական ուսուցումը և կանանց առևտրային գործունեության վրա սահմանված իրավական սահմանափակումները խանգարում էին կին արվեստագետին:

Սոֆոնիսբա Անգվիսոլաի  «Շախմատ խաղող կանայք»  / 16- րդ դար/

 

Կանանց կողմից ստեղծված արվեստի գործերը ներկայացված չլինելու հետևանքով չգնահատված են մնում:  Advancing Women Artists Foundation հիմնադրամի տվյալներով, կանանց կողմից ստեղծված  արվեստի 1500 գործեր մնում Ֆլորենցիայի գզրոցներում, դրանց մեծ մասը դարեր շարունակ չեն ներկայացվել հասարակությանը:  Հարցին, թե դրանք բոլո՞րն են ստեղծված արվեստի բարձր չափանիշներով,  հիմնադրամի նախագահ Ջեյն Ֆորտունը պատասխանել է. «Մենք երբեք չենք կարող պատասխանել այդ հարցին, քանի դեռ դրանք չենք տեսել»:

 

 

«Ես նպատակ չունեմ բացահայտել կին նոր Միքելանջելո: Բայց մոլորություն է է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով: Ինչ տեսնում են կանայք, տարբեր է: Եկեք հիշենք սա»,-այսպես է ավարտում հեղինակն իր հրապարակումը:

 

Պատրաստեց  Հ. Կարապետյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Արտեմիզիա, Վերածննդի նկարչուհին / ֆիլմ

«Մոլորություն է է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով»…

Ումբերտո Էկոն կին փիլիսոփաների մասին

«Ագորա»՝ ֆիլմ պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին. WomenNet.am -ի ֆիլմադարանից

«Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի»…

 

Կրքի ու ցավի նկարչուհի. Ֆրիդա Կալո

 

 

 

Դիտումների քանակը` 1361

Վերադառնալ վերև