Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ներկայանալու ենք հանրությանը որպես ֆեմինիստական պլատֆորմ»

«Մարտի 8-ը ոչ միայն կանանց շնորհավորելու, այլ նաեւ նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը եւս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ է»,- համոզված են  «Ֆեմինիստական պլատֆորմ»   նախաձեռնության անդամներն, ովքեր այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ազդարարեցին  « Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» խորագրով  մեկամսյա միջոցառումների մեկնարկը :

 

Ասոիլիսի բանախոսներն էին . Սիրան Հովհաննիսյանը՝ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնից,  Էլվիրա Մելիքսեթյանը՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի, Հասարակության հետ կապերի պատսխանատուն և  Պերճուհի Կաժոյանը՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ից: :

 

Այս տարվա մարտի 8-ը, ինչպես  նշեցին բանախոսները  առանձնանում է նրանով, որ իրենք ներկայանալու են հանրությանը որպես ֆեմինիստական պլատֆորմ, այսինքն չեն խուսափելու կոչել իրերը իրենց անուններով, քանի որ ֆեմինիզմն է,  որ պայքարում  է կանանց իրավունքների համար:

 

Առաջին իսկ միջոցառումը նախաձեռնության շրջանակում տեղի կունենա վաղը` Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա արթիվ  կկազմակերպվի  քայլերթ «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» խորագրով:  Խորագիրը պատահական  չէ ընտրված` «Ամոթ է» գաղափարն է  խոչընդոտում  կանանց՝ պաշտպանելու իրենց իրավունքները», նշեցին ասուլիսի բանախոսները:

 

Քայլերթը  սկիզբ է առնելու Ավետիք Իսահակյանի արձանի շրջակայքից ժամը 13/00-ին: Մասնակիցները շարժվելու են Աբովյան փողոցով դեպի  Հյուսիսային պողոտա եւ  երթի ընթացքում կազմակերպելու  են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնց նպատակն է բարձրաձայնել կանանց իրավունքների մասին:

 

Ասոիլիսը ամբողջությամբ կարող եք դիտել Մեդիա-կենտրոնի տեսագրությունում.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչ է թաքնված «ամոթի» շղարշի տակ

 

«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար»

 

 

Ծանոթացեք նաև Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից կազմակերպվող

միջոցառումների ցանկին.

 

08.03.2014
ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՅԼԱՐՇԱՎ

/ֆեմինիստ պլատֆորմի նախաձեռնություն
13:00 /Ա. Իսահակյանի արձան/ մետրո Երիտասարդականի հարևանությամբ

 

14.03.2014
ԿԱՆԱՆՑ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ

19:30 /Rober club/ նախկին՝ Warmhall/ Մհեր Մկրտչյան 10

 

20.03.2014
ԵՐԿԱԹԵ ԹԵւԵՐՈՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ֆիլմի ցուցադրում

17:00 /The Club/ Թումանյան 40

 

25.03.2014
ԿԱՆԱՆՑ ԸՆԿԱԼՈՒՄԸ, ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ և ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հետազոտության ներկայացում-քննարկում
17:00 /Կանանց ռեսուրսային կենտրոն/ Տերյան 62/մուտք 5, բն. 35

 

26.03.2014

ԱՐՎԵՍՏ և ՖԵՄԻՆԻԶՄ քննարկում
14:00 /Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոն/

ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 4-րդ հարկ

 

03.04.2014
ՈՒԺԸ, ՈՐ ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՄԵՋ համակցված անվտանգության դասընթաց

18:00/ Կանանց ռեսուրսային կենտրոն/ Տերյան 62/ մուտք 5, բն. 35

 

07.04.2014
ՀԱՅՐԻԿՆԵՐԻ ԵՐԹ /մանրամասները հստակեցվում են/

 

ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է

 

ք.Երևան, Տերյան 62., բն. 35

+374 94 56 56 26

+374 60 44 56 26

womenofarmenia@gmail.com

www.womenofarmenia.org

Դիտումների քանակը` 2818

Վերադառնալ վերև