Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Երիտասարդը փող չունի ծխախոտ գնելու, բայց նա ստրրկուհի ունի, որին ծախում է մեկ այլ մարդու և նրա դիմաց ստանում է մեկ տուփ ծխախոտի փող: Դա այդպես է . աղջկա գինը մեկ տուփ ծխախոտ է», – ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հակամարտություններում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեինաբ Հավա Բանգուրան պատմեց այս և շատ այլ պատմություններ Մերձավոր Արևելք իր ուղևորությունից վերադառնալուց հետո, որտեղ  նա հանդիպել է սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների հետ: Ի դեպ, Զեինաբ Հավա Բանգուրան   փախստական է եղել եւ բավականին դժվար չանապարհ է անցել մինչ ՄԱԿ-ի հատուկ ներկայայցուցիչ դառնալը:  

 

«Իմ սիրտը կտոր-կտոր էր լինում: Ես լսում էի աղջիկների պատմություններ, ովքեր փորձել են ինքնասպան լինել, պատուհանից իրենց գցել, փախչել, կամ որոնց ընտանիքները ստիպված են եղել փրկագին վճարել: Բոլոր այս պատմությունները ինձ ցնցեցին»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը Զեինաբ Հավա Բանգուրան, պատմելով  Իրաքում ապրող եզդի շատ կանանց մասին,  որոնց ծախել են ստրկության Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության և այլ ահաբեկչական խմբերի զինյալները:

 

Մերձավոր Արևելք ուղևորության ընթացքում Զռինաբ Հավա Բանգուրան այցելել է Սիրիա, Իրաք, Թուրքիա, Լիբանան և Հորդանան: Նրա խոսքերով, Սիրիայում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է գենդերային հողի վրա բռնության վտանգի: Երկրում ծաղկում է ապրում ապստամբների հետ հարկադիր ամուսնությունների պրակտիկան և սեռական ստրկությունը: Սեռական բռնութունն ամենուր դառնում է պատերազմի ընթացքում կիրառվող զենք:

 

Սեռական բռնության են ենթարկվում այն աղջիկները, ովքեր ցանկանում են սովորել: Այս սպառնալիքի առումով ավելի խոցելի են այն կանայք և աղջիկները, ովքեր տեղահանված անձանց շարքում են:

 

Զեինաբ Հավա Բանգուրան ուղևորության ընթացքում իմացել է, որ Իրաքի և Լևանտի Իսլամական Հանրապետությունը թողարկել է եղզիների և քրիստոնեական համայնքների կանանց և աղջիկների պաշտոնական գնացուցակ: Գումարները տատանվում են՝ կախված տարիքից: Սեռական ծառայությունների խոստումն զինյալներն  օգտագործում են իր շարքերը լրացնելուն ուղղված քարոզչական նյութերում: Ենթադրվում է, որ մոտ 1500 կանայք ու աղջիկներ  սեռական ստրկության են տրվել:

 

«Այն, ինչ ես լսեցի, ուղղակի անհավանական է: Ամենածանր պահը Հորդանանում էր, երբ ինձ պատմեցին մի աղջկա մասին, ով վերջին 4 տարիների ընթացքում ամուսնացել է 22 անգամ, և 22 անգամ կարելով կուսաթաղանդն՝ անհավանական տառապանքների ենթարկել նրան», – պատմել է Զեինաբ Հավա Բանգուրան:

 

Նշելով, որ ինքն էլ  ժամանակին  փախստական է եղել Բուրունդիում, Զեինաբ Հավա Բանգուրան կոչ արեց Մերձավոր Արևելքի կանանց և աղջիկներին չկորցնել ավելի լավ ապագայի հույսը: «Ես նրանց պատմում էի հենց իմ պատմությունը, թե ինչպես եմ ես հաղթահարել ամեն ինչ և դարձել ավելի ուժեղ: Ես նրանց պատմում էի պատմություններ ուրիշ կանանց մասին, որոնց հաջողվել է ոտքի կագնել: Հույս կա», – նշեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նա ասաց, որ իր ծնողները անկիրթ մարդիկ են եղել, բայց ինքը կարողացել է առաջ գնալ, կրթություն ստանալ, դառնալ արտքին գործերի նախարար իր երկրիում, իսկ հիմա աշխատում է համաշխարհային ասպարեզում:

 

Հատուկ բանագնացն ավելացրեց, որ շատ կանայք համոզված են, որ ամբողջ աշխարհն իրենց դեմ է: Նա փորձել է համոզել նրանց, որ իրենց ճակատագիրն էլ կարող է այնպես դասավորվել, ինչպես իրենը, սակայն դրա համար նրանք պետք է ընդամենը մեկ քայլ անեն. Գնան դպրոց և կրթություն ստանան:

 

Մերձավոր Արևելք կատարած ուղևորության արդյուքնների մասին Զեինաբ Հավա Բանգուրան զեկուցել է ՄԱԿ- Անվտանգության խորհրդում: Նա նշել է, որ ոչ բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում: «Մենք փորձում ենք քաղաքակիրթ լինել, չենք խոսում որոշ բաների մասին, փորձում ենք մեղմել ինչ-սր բաներ: Սակայն ես ներկայացնում եմ ամենն ինչպես որ կա: Ես իսկապես հույս ունեմ, որ դա կօգնի փոխել իրավիճակը»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նա ասել է, որ բռնության զանգվածային  դրսևորումներին  պետք է արձագանքել շատ կտրուկ  կերպով:

  Աղբյուրը՝ UN News

 

Լուսանկարում՝ Եզդի մի կին պատմել է ՄԱԿ ՓԳՀ հատուկ բանագնաց Ա. Ջոլիին այն մասին, որ իրեն ու իր աղջկան փախցրել են զինյալներն Իրաքի հյուսիսում: Ավելի ուշ, նրան տարիքով մեծ մի քանի կանանց հետ միասին բաց են թողել, սակայն իր աղջիկը նրանց մոտ է մնացել:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. «Save the children»-ը մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարներ ցուցադրեց

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

Դիտումների քանակը` 2859

Վերադառնալ վերև