Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Օքսֆամ» ջան, շատ շնորհակալ ենք, որ աջակցում եք գյուղացուն»…

 

 Այսօր մայարաքաղաքի Սիրահարների այգում  տոն էր ՝   «ՕՔՍՖԱՄ» բարեգործական կազմակերպության  հայաստանյան գրասենյակն ու «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» երրորդ անգամ անցկացրեցին «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը:  Թերևս դա եզակի մրցույթ էգյուղատնտեսության ոլորտում, որի  նպատակն է` խրախուսել այս  ոլորտում գործունեություն ծավալող և հաջողության հասած կին-ֆերմերներին, որոնց հաջողվել է  իրենց իսկ աշխատանքով դրական փոփոխություններ իրականացնել ոչ միայն իրենց, այլ իրենց համայնքների կյանքում: Այս անգամ մրցույթը անցկացվել է Վայոց ձորի և Տավուշի  համայնքներում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների շրջանակներում  և  կոոպերատիվների անդամ   վեց  կին  ստացան Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսի կոչում ու խրախուսական նվերներ:

WomenNet.am-ի հետ զրույցում  Օքսֆամի  ներկայացուցիչ, Տնտեսական արդարություն ծրագրի պատասխանատու Ռիտա Գասպարյանը ներկայացրեց ծրագրի նպատակները ու նաև հաջողությունները.

 

«Ես ընդամենը  վեց ամիս է այս պաշտոնում եմ, բայց այդ  ժամանակահատվածն   էլ բավական է, որպեսզի արձանագրենք, որ հրաշալի արդյունքների են հասել  հատկապես կանանց  կոոպերատիվները: Ամենակարևորը նա է, որ  հայ կանայք, հատկապես գյուղաբնակ, ունեն մեծ պոտենցիալ ` և լիդեր են, և խելացի են, և պատրաստված են , և ունակ համախմբելու ամբողջ համայնքը: Կարծում եմ, Հայաստանի համայնքներում դեռ շատ ռեսուրսներ ունենք, որ պետք է բացահայտենք»,- նշեց տիկին Գասպարյանը:

Ծրագրի պատասխանատուի համոզմամբ ` հենց  կանայք են այն ուժը, որ պետք է համայնքները տանեն զարգացման, որովհետև ծրագրի շրջանակում համոզվել են, որ կանայք ոչ միայն իրենց հարևանուհիներին, ընկերուհիներին են կարողանում համախմբել, այլև տղամարդկանց.

 

«Ծրագիրը շարունակական է, այն կշարունակվի այդ երկու մարզերում, որտեղ հաջողություններ ենք գրանցել` Տավուշում և Վայոց ձորում, իսկ եթե կարողանանք ֆինանսավորման խնդիրը լուծել, ապա ծրագիրը կլինի նաև այլ մարզերում»,- հավելեց նա:

 

Գոմք համայնքի «Վանքաձոր» կանանց գյուղատնտեսական  սպառողական կոոպերատիվի խորհրդի անդամ Բավական Մելիքյանը այն կին հերոսներից մեկն էր, որ այսօր արժանացավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» կոչմանը: WomenNet.am-ի հետ զրույցում տիկին Մելիքյանը պատմեց, որ արդեն մեկ տարի է, ինչ իրենց համայնքի կանանց առօրյան լցվել է հետաքրքիր ու սիրված գործով` 37 կին ֆերմեր համախմբող այդ կոոպերատիվը զբաղվում է սառնարանային տնտեսությամբ և ջերմատնով.

 

«Ընդամենը մեկ տարեկան ենք, բայց ունենք զգալի հաջողություններ, բայց ակնկալիքներ ունենք ավելիին հասնելու համար»,- պատմեց նա:

 

Իր խոսքով , այս նախաձեռնությունը նոր կյանք հաղորդեց իրենց համայնքին և առհասարակ գյուղացիներին, որովհետև գյուղացին բերք է ունենում, սակայն չի  կարողանում այն ոչ միայն իրացնել, այլ երբեմն նաև ուղղակի պահել ու սպառել.

 

«Իրացումը շատ  կարևոր է, չէ որ գյուղացու եկամուտն էլ հենց դրանից է գոյանում: Միայն կարող եմ ասել` Օքսֆամ  ջան, շատ շնորհակալ ենք, որ աջակցում եք գյուղացուն, առաջ տանում նրան ու հնարավորություն ստեղծում, որ գյուղացին իր հարցերը լուծի ու հոգա»,- հավելեց մի ձեռքով պատվոգիրը պահող, մյուս ձեռքով էլ իրենց տաղավարին մոտեցողներին Գոմքի բերքն ու բարիքը հյուրասիրող տիկին Մելիքյանը:

 

 

Իսկ բարիքները ոչ միայն գունեղ էին, այլև բազմազան. Վայոց ձոր մարզի Գոմք համայնքում 144 քմ ծավալով սառնարանային տնտեսությունը հնարավորություն է տալիս  պահպանել առկա գյուղմթերքը` ոսկե ծիրանը, կարմրաթուշ խնձորը, ամենահամով տեսակի լոբին ու աչքը շոյող արտաքին ունեցող վարունգներ, ինչպես նաև գազար, բազուկ և այլն: «Վանքաձոր» կոոպերատիվի այցեքարտն են ոչ ավանդական մշակաբույսերի և չրի արտադրությունները: Արտադրանքի որակի մասին վկայում է այն փաստը, որ այսօր մրցանակաբաշխությունից հետո  «Վանքաձոր»-ի չիրը  ակնթարթորեն  սպառվեց Սիրահարների այգի այցելուների  կողմից,:

Կին հերոսի կոչում ստացավ նաև Վայոց ձոր մարզի Ազատեկ գյուղի բնակչուհի Նուշիկ Ջանոյանը, ով կոոպերատիվում է սառնարանային և ջերմոցային տնտեսության ստեղծման առաջին իսկ օրվանից` 2013-ի մարտից.

«Մայիսից մշակել ենք լոլիկ ու շատ լավ բերք ենք ստացել` արդեն վաճառել ենք 3 տոննան»,- հպարտությամբ կիսվեց իրենց հաջողություններով տիկին Նուշիկը, ում խոսքով` անակնկալ էր հերոսի կոչում ստանալը: Ի վերջո, մարդ իր  սիրած գործով է զբաղվում և հերոսությունն այստեղ ոչ թե դա է, այլ դրա համար հնարավորություն ստեղծելը: Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ իրենք այնքան են ոգևորված արդյունքներով, որ ուզում են խնդրել Օքսֆամ-ին  երկրորդ ջերմոցն էլ իրենց համայնքում ստեղծել. «Հաստատ չի խանգարի, մենք էլ սիրով կաշխատենք, միայն թե մի հատ էլ ջերմոց դնեն»,- ասաց  նա:

Նշենք, որ միջոցառման ընթացքում ոլորտի կին հերոս կոչմանն արժանացան Տավուշից՝ Սվետլինա Ղազարյանը (գ.Ակնաղբյուր), Սոֆյա Աթաբեկյանը (գ.Ներքին Ծաղկավան), Աստղիկ Ղուշչյանը (գ. Հաղթանակ), իսկ Վայոց ձոր մարզից Բավական Մելիքյանը (գ.Գոմք), Հասմիկ Ղազարյանը (գ.Զեդեա)   և Նուշիկ Ջանոյանը (գ.Ազատեկ):

Նշենք նաև, որ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Օքսֆամ-ի կողմից` «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը»  /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում: Մ ինչ այսօր կին հերոսի   կոչմանն են արժանացել 20 կանայք Հայաստանի բոլոր մարզերից, խրախուսական մրցանակի են արժանացել 6 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ, կոոպերատիվին կից գործող կանանց մեկ կոմիտե և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 16 կանայք:

 

Է. Մակարյան

Լուսանկարները՝

Քրիստինե  Հովհաննիսյանի  /Օքսֆամ  և

  Մերի Հունանայանի  / Նույան Տապան

 

ՕՔՍՖԱՄ-ը Հայաստանում.

 

Օքսֆամ-ը աշխատում է Հայաստանում  1994-ից, իրականացնելով տեղական ավելի քան տասնյակ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական և համայնքային զարգացման ծրագրեր 6 մարզերի շուրջ 165 հեռավոր և սահմանամերձ գյուղական համայնքներում: Կազմակերպության առաքելությունն է՝ պայքար աղքատության և անարդարության դեմ:  Օքսֆամ-ը ընդգծված ձևով ներառում է  գենդերային բաղադրիչը իր բոլոր ծրագրերում՝ առաջնորդվելով «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» կարգախոսով:

Օքսֆամ-ի գործունեության առանցքային բաղադրիչ հանդիսացող “Կայուն կենսապահովում” ծրագիրը (այժմ` «Տնտեսական արդարության և սննդի անվտանգության» ծրագիր) աջակցում է Տավուշի և Վայոց Ձորի գյուղական աղքատ համայնքներին` կայուն գյուղատնտեսական արտադրության խթանման և շուկայական նոր կապերի զարգացման ճանապարհով: Ծրագրի շրջանակներում արդեն հաջողությամբ հիմնադրվել և ակտիվորեն գործում են 17 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ գյուղական հեռավոր համայնքներում, որոնցից 5-ը կանանց կողմից ստեղծված գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներն են:

Կանանց հնարավորությունների ընդլայնման նպաատակով Օքսֆամ-ը  իրականացնում է  գյուղական համայնքներում մի շարք հատուկ ծրագրեր՝ կանանց քաղաքացիական ակտիվության, կանանց դերն ու ձայնը կառավարման գործընթացներում բարձրացման ուղղությամբ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

“Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս”/ տեսանյութ

 

 

 

«Նրանք կարող են կերակրել առնվազն 150 մլն քաղցածներին… »

 

«Շատ բան է փոխվել իմ և իմ ընտանիքի կյանքում»…

 

 

«Ավելի վստահ, ավելի գնահատված, ավելի հստակ իրենց որոշումներում»…

 

 

Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսները ստացան իրենց պարգևները / վիդեո

 

«Բոլորն էլ հողի հետ կռիվ են տալիս»…

 

Նրանց միայն համարձակությունն է պակասում

 

«Ապացուցենք՝ ինչի՛ է ընդունակ մայրիշխանությունը»

 

Բնության մի մասնիկը

 

«Քաղաքին պահողը գյուղն է»…

 

«Հողը շատ եմ սիրում, իսկ ինչ սիրով ես անում, անպայման լավ է ստացվելու»

 

«Ասացի՝ հետները երգում եմ, սիրով են հոգի առնում»…

 

«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…

 

«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…

 

«Քարից հաց քամող» կին հերոսները

 

«Կին- հերոս՝ գյուղատնտեսության ոլորտում»

 

«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ

 

Քարից հաց քա մող կին հերոսները

 

«Օքսֆամ»-ը միավորում է Հայաստանի եւ Վրաստանի իր գործընկերներին

 

Մեկնարկում է ՕՔՍ ՖԱՄ-ի GROW արշավը՝ «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը»

 

 

 

Դիտումների քանակը` 3918

Վերադառնալ վերև