Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո

 

Այսօր երկրագնդի բնակչության մոտ 15 տոկոսը կազմում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Նրանք ապրելով աշխարհի տարբեր երկրներում, սովորում են ,աշխատում և ծավալում որոշակի այլ գործունեություն ՝ չնայած նրանց հանդիպող զանազան խնդիրներին:

 

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամության միջազգային օրն է:

–         Սա տոն չէ, – ասում է Ունիսոն  կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: –  Իրականում պարզապես առիթ է,  հնարավորություն,   ևս մեկ անգամ բարձրաձայնել ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և առկա խնդիրների մասին:  Այսօր աշխարհի տարբեր անկյուններում հենց հաշմանդամ մարդիկ դուրս են գալիս իրականացնելու և՛ ոգեւորող ,  և՛ բողոքի ակցիաներ:

 

Երկրագնդում ապրող մեկ միլիրադից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց 185900-ն ապրում է Հայաստանում: Նրանք կազմում են մեր բնակչության 6 տոկոսը:  Եվ թեպետ մեր երկրում կան  հաշմանադամ անձանց  իրավունքները պաշտպանող օրենքներ, սակայն  նրանք շարունակում են  բախվել  տարբեր կարգի խոչընդոտների՝ սկսած ազատ տեղաշարժման  հնարավորությունից վերջացրած  աշխատանքային իրավունքների իրացման հետ կապված դժվարություններով:

«Սեյվ դը չիլդրեն»  (Save the Children)  հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ  2012-ից  իրականացվող «LIFE»  ծրագիրը կոչված է  օգնել հաշմանդամություն ունեցող անձանց  իրենց  աշխատանքային իրավունքները իրացնելու հարցում:   Ծրագիրը  նպատակ ունի խթանել հաշմանդամ մարդկանց  աշխատանքի հավասար պայմաններն ու աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Խորհրդանշական է նույնիսկ ծրագրի անլերեն հապավումը՝ «LIFE» և ,ինչպես ասում են ծրագրի  մասնակիցները,  «LIFE»  -ը `  կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով:

 

–         Կենտրոնանալով հատկապես ՀՈՒԱ զբաղվածության խնդրի վրա՝ երկու տարվա ընթացքում հասանք բավականին լավ արդյունքների,-  նշեց «LIFE» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան: – Շուրջ  200 հաշմադամություն ունեցող անձ աշխատանքի տեղավորվեց, 550 ՀՈՒԱ երիտասարդի հնարավորություն ընձեռվեց ստանալ միջին մասնագիտական կրթություն, 450-ը մասնակցեցին աշխատանքի պատրաստվածության դասընթացներին, 143-ը՝ վերապատրաստվեցին, իսկ 80-ը մասնակցեց առաջին անգամ Հայաստանում էրգոթերապիայի դասընթացին: Երևանի և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի 28 զբաղվածության կենտրոններ, ինչպես նաև Երևանի բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը հագեցվեց ՀՈՒԱ աշխատանքային կարողությունների գնահատման MAST թեստ սարքավորումներով:

 

Ի պատասխան մեր այն հարցին, թե որքանո՞վ են տարբեր կին և տղամարդ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, Ջինա Սարգիզովան ասաց, որ տարբերությունները անշուշտ առկա են, սակայն հանրությունում   բացակայում  է խնդրի ընկալումը.

 

–         Ցավով պետք է նշեմ, որ հաշմանդամություն ունեցող կանայք  կրկնակի  խտրականության  են ենթարկվում ՝ առաջինը սեռի հատկանիշով, երկրորդն էլ հաշմանդամության: Կին հաշմանդամների ինտեգրումը հասարակության մեջ ավելի դժվար է ընթանում,  նրանք բախվում են  լրացուցիչ խոչընդոտների  և՛ ընտանիքի,  և՛ հասարակության վերաբերմունքի առումով :  Գործատուները թերահավատորեն են մոտենում նրանց կարողություններին և շա՜տ դժվարությամբ նրանց ընդունում աշխատանքի:

 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս  հանրությանը ներկայացվել էին  «LIFE » ծրագրի շրջանակներում  կատարված «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. կարիքներ և խոչընդոտներ» հետազոտության արդյունքները:  Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ  հաշմանդամ անձանց զբաղվածությանը խոչընդոտում են նախևառաջ օրենքները, միջավայրը, ինչպես նաև հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքը:

 

 

Նշենք նաև, որ  «LIFE» ծրագիրը  ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման  գործակալությունը   և  իրականացնում  «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը՝  «Ակտիվա» միջազգային հիմնադրամի, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամի «Ունիսոն» և «Լիարժեք կյանք»  հկ-ների  հետ համագործակցությամբ:

Պայծառ Հակոբյան

 

 

Դիտեք նաեւ սոցիալական տեսահոլովակը՝ նկարահանված Ունիսոն ՀԿ-ի և Սեյվ դը չիլդրեն կազմակերպության համատեղ ջանքերով «LIFE»  ծրագրի շրջանակներում.

 


 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո

Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո

‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››

«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն

Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

«Ես ունեմ մայրանալու իրավունք»

“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում՛

 

 

 

Դիտումների քանակը` 2828

Վերադառնալ վերև