Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Արտադրված է Դագենհեմում». Ֆիլմ խտրականության դեմ պայքարող կանանց մասին

2010թ-ին  նկարահանված բրիտանական այս ֆիլմը  (ռեժիսոր Նեջել Կոուլ)   պատմում է  «Ford» խոշորագույն  կորպորացիայի  գործարաններից մեկում 1968 թվականին տեղի ունեցած իրական դեպքերի մասին:   

 

Գործարանում աշխատող կանայք պայքարում են  խտրականությյան դեմ`  պահանջելով  տղամարդկանց  հետ  հավասար աշխատավարձ:   Համարվում է, որ  հենց այդ իրադարձությունների ժամանակ  առաջին անգամ  բարձրաձայնվեց   կանանց ու տղամարդկանց  նույն  աշխատանքի դիմաց    անհավասար վարձատրության մասին  խնդիրը:   Դագենհեմի կանանց   պայքարն  աննախադեպ  հաջողության հանգեցրեց՝ 1970թ.-ին Մեժ Բրիտանիայում  ընդունվեց  հավասար վարձատրության մասին Ակտը:

 

 

Դագենհեմի պատմությունը նույնքան  արդիական է այսօր, ինչպես և 50 տարի առաջ, քանի որ   կանանց ու տղամարդկանց  անհավասար վարձատրության  խնդիրը դեռեւս չի ստացել իր լուծումը  աշխարհի ոչ մի  երկրում: Եվ, օրինակ,   Մեծ Բրիտանիայում այսօր էլ  կանանց  վճարում են  21%-ով ավելի քիչ, քան տղամարդկանց:

 

Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների գնահատականներով,    տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև առկա  տարբերությունն  աստիճանաբար նվազում է, սակայն դա տեղի է ունենում շատ դանդաղ: Այսպես  վերջին տասնամյակում այդ  տարբերությունը կրճատվել է ընդամենը 3%-ով, և լիովին վերացնել այն հնարավոր կլինի միայն 118 տարի անց:  Այսպիսի  եզրակացության են  հանգում փորձագետները   Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի  2015-ի զեկույցում (Global Gender Gap Report 2015 ) :

 

Նշենք, որ  Եվրամիության երկրներում  կանանց վճարում են  16,4%-ով ավելի քիչ, քան տղամարդկանց, իսկ Հայաստանում կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը կազմում է  34%:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում

Կանայք աշխատանքի շուկայում. գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում

«Հղիանալն արգելվում է»… Մնում է աշխատանքի վայրերում նման ցուցանակներ փակցնեն գործատուները

Բանկերը հղիությունը չեն խրախուսու՞մ

Գենդերային անհավասարությունն աշխատաշուկայում՝ ըստ ԱՄԿ-ի

«Հայաստանի աշխատանքային շուկայի գենդերային ասպեկտը». հետազոտություն

Կանանց զբաղվածության գլոբալ միտումները. գենդերային խզումը մեծանում է

Փնտրում եմ աշխատանք. ի՞նչ է առաջարկում Հանրային Խորհուրդը/ վիդեո

Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ

Ինչո՞ւ աշխատող 10 աղջիկներից 5-ը ամուսնացած չե՞ն…

Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

Դիտումների քանակը` 3104

Վերադառնալ վերև