Մեր մասին
տպագիր և էլէկտրոնային ԶԼՄ-ների գենդերային հարցերով հետաքրքրվող լրագրողների,
ինչպես նաև գենդերային լրագրության ոլորտի փորձագետների նախաձեռնությամբ
- Մենք կիսում և տարածում ենք կանանց ու տղամարդկանց հավասարության գաղափարը
- Մենք պաշտպանում ենք կանանց իրավունքները և շահերը
- Մենք փորձում ենք նպաստել կանանց առաջխաղացմանը քաղաքականությունում, տնտեսությունում, սոցիալական կյանքում և այլ բնագավառներում
- Մենք օգնում ենք հաղթահարել գենդերային կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են և՛ կանանց, և՛ երկրի առաջընթացին
Մենք ուզում ենք, որ հայ հասարակությունում հաղթահարվեն՝
– սեռի հատկանիշով խտրականության բոլոր տեսակի դրսևորումները,
– գենդերային անհավասարակշռությունն ու անարդարությունը ցանկացած բնագավառում
Մենք վստահ ենք, որ գենդերային լրագրությունը, ԶԼՄ-ների գենդերային զգայուն քաղաքականյությունը կարող են առավելագույնս նպաստել կանանց ներուժի ադյունավետ ներգրավմանն ի օգուտ երկրի զարգացման և բարօրության:
“Կինը և քաղաքականությունը” թերթը
Լույս է տեսնում 2007 թվականից ռուսերեն, հայերեն, անգլերեն լեզուներով, տպագիր և pdf-տարբերակներով:
Տարածվում է որպես անվճար հավելված “Հայաստանի Հանրապետություն”, “Առավոտ”, “Նովոյե վրեմյա” թերթերով, ինչպես նաև հատուկ փոստային առաքման միջոցով շահագրգիռ կազմակերպություններին և գրադարաններին:
Մենք լայն ենք դիտարկում «քաղաքականության» շրջանակները` անդրադառնալով կանանց հիմնախնդիրների ողջ բազմազանությանը:
Լուսաբանում ենք աղքատության, ժողովրդագրության, վերարտադրողական առողջության, բնապահպանության, բիզնեսի, խաղասիրության, կանանց և երեխաների հանդեպ բռնության, սահմանափակ հնարավորություններով կանանց, գյուղաբնակ կանանց և բազմաթիվ այլ` հասարակությանը հուզող խնդիրներ
Դիտումների քանակը` 23511