Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

 

Այսօր Ազգային ժողովում  երրորդ և  վերջնական ընթերցմամբ ընդունվեց  «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքի նախագիծը: Օրենքն անցավ  108 կողմ, 1դեմ և  8 ձեռնպահ ձայներով : 

 

 

Նշենք, որ օրենքի քննարկումը երրորդ ընթերցմամբ կայացել էր դեռ նախորդ քառօրյայի ընթացքում՝ մայիսի 2-ին: Քննարկում որպես այնպիսին չի էլ եղել, քանի որ, ինչպես տեղեկացրեց պատգամավորներին հարակից զեկուցողը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը 2-ից 3-րդ ընթերցման ընթացքում օրինագծի վերաբերյալ  առաջարկներ չեն ներկայացվել, իսկ արված փոփոխությունները խմբագրական էին, բովանդակային փոփոխություններ չեն եղել։ Դրա համար նա միայն հորդորեց  գործընկերներին  կողմ քվեարկել: Նույն առաջարկով դիմեց խորհրդարանին  օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

 

 

Օրենքի քվեարկումը սակայն կայացավ միայն այսօր:   Այն  ընդունվեց 108 կողմ ձայնով: Դեմ էր քվեարկել՝ Արմեն Մխիթարյանը ՀՀԿ-ից:  Ձեռնպահ էին ՝ Վարդան Այվազյանը, Հակոբ Հակոբյանը ՀՀԿ խմբակցությունից, Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» -ից , Հրանտ Բագրատյանը ՀԱԿ խմբակցությունից,  Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը ՀՅԴ-ից:  Ձեռնպահ էր քվեարկել նաև  օրենքի ակտիվ ջատագովներից մեկը՝   ՀՅԴ-պատգամավոր Արծվիկ Մինասյանը, քանի որ իր առաջարկները չէին ընդունվել:

 

 

Օրենքի տեքստին  կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Կարդացեք նաև  այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

 

Դիտումների քանակը` 3981

Վերադառնալ վերև