Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աղջիկների առաջընթացը ՝ կայուն զարգացման նպատակների առաջընթացն է

Հոկտեմբերի 11-ը  ՄԱԿ-ի  օրացույցով  Աղջիկ երեխաների Միջազգային օրն է:  Շատերի մոտ հարց է ծագում , իսկ ինչու է  ՄԱԿ-ն  առանձնացնում  աղջիկ երեխաներին:  Նպատակ մեկն է՝  հրավիրել միջազգային հանրության ոո ւշադրությունը այն հատուկ խնդիրներին, որոնց հետ ողջ աշխարհում բախվում են հատկապես  աղջիկները:

 

Այսօր աշխարհում  1.1. միլիարդ աղջիկներ են ապրում: Նրանք  հզոր ներուժ ունեն  այնպիսի ապագա կառուցելու համար, որն ավելի լավը կլինի  բոլորի համար: Նրանք տաղանդավոր  են ու ստեղծագործ միտք ունեն, բայց  նրանց երազանքները բախվում են  խտրականության, բռնության և հավասար հնարավորությունների պակասի հետ::

 

Այս տարի աղջիկ երեխաների միջազգային օրվա թեման է «Աղջիկների առաջընթացը ՝  գլոբալ նպատակների առաջընթացն է:   Օրվա խորհուրդն անմիջական կապ ունի  Կայուն զարգացման նպատակների նոր օրակարգի հետ, որը  նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը: Այսօր ծնված   աղջիկների սերունդը դեռահաս կլինի  հենց այդ ժամանակ ՝  2030-ին եւ նրանց առաջընթացն այս իմաստով  կայուն զարգացման նպատակների առաջընթացի հետ զուգահեռ է ընթանալու:

Աղջիկների խնդիրները  վերհանելու եւ նրանց մասին ստույգ պատկերացում կազմելու համար ՄԱԿ-ը է  կոչ է անում  բարելավել  աղջիկների մասին  տեղեկատվության  հավաքագրումն ու վերլուծությունն, ինչը  շատ կարևոր է առաջընթացը չափելու եւ   Կայուն զարգացման նպատակներին հասնելու  համար:

 

Աղջիկների  հետ կապված խնրները  մոլորակի տարբեր վայրերում տարբեր են՝ մի տեղ դա վաղաժամ ամուսնությունն ու մանկահասակ  ծննդաբերությունն է, մյուս տեղում՝ կրթության անհասանելիությունը, երրորդում՝ սեռական օրգանների ծիսական խեղումը…  Հակամարտությունների պայմաններում հատկապես դեռահաս  աղջիկներն են դառնում  բռնաբարությունների, հարկադիր ամուսնությունների, թրաֆիկինգի զոհ:  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում  այսօր աղջիկ երեխաների նկատմամբ  ծառացած, թերևս, մեծագույն խնդիրը պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են, ինչի  պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 2000 աղջիկ եւ եթե այդ դինամիկան պահապանվի, ապա  մասնագետների կանախատեսումներով՝  մինչեւ 2060 թվականը մենք կկորցնենք 93 000 աղջիկ կամ ապագա մայր:

 

Աղջիկների առաջընթացին խոչընդոտող հիմնական  խմդիրներից մեկը աղջիկ երեխաների ամուսնությունն է: Տվյալներն անհագստացնող  են. երեք աղջիկներից մեկը զարգացող երկրներում (բացի Չինաստանից) ամուսնացել են մինչև 18 տարեկան դառնալը: Երեխա հարսնացուները  կրթություն չեն ստանում և ավելի խոցելի են ֆիզիկական և սեռական բռնության հանդեպ: Բռնության շրջատուտը  սկսվում է վաղ մանկությունում, և փոխանցվում  սերնդե սերունդ: Կայուն զարգացման  օրակարգը անդրադառնալով այս խնդրին  լուծումներ է առաջարկում, որոնց թվում են աղջիկների իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացումը, համայնքների  մոբիլիզացումն  ընդդեմ աղջիկների նկատմամբ  խտրական  պրակտիկաների, այնպիսի օրենքների և քաղաքականությունների մշակումը, որոնք կանխում են և արգելում են մանկական ամուսնությունը:

 

Մտահոգիչ   վիճակագրություն

 

  •  Աշխարհում ամեն երրորդ աղջկան բռնի կերպով ամուսնացրել են երեխա ժամանակ:

  • Ամեն օր 7 հազար անչափահաս աղջիկ է երկրագնդի տարբեր ծայրերում ստիպողաբար ամուսնանում:

  • Ամենից հաճախ այդ պրակտիկան հանդիպում է Հարավային Ասիայում(46%), Սահարայից հարաց ընկած աֆրիկյան երկրներում (37%), Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետություններում(29%):Եվրամիությանը եւ ԱՊՀ տարածքին նման ամուսնոությունների 11%-ն է բաժին ընկնում:

  • ՄԱԲՀ-ի տվյալներով,  վերջին տասնամյակի ընթացքում աշխարհում գրանցվել է 70 մլն վաղ ամուսնություն ու  եթե այս միտումը պահապնվի, ապա մինչև 18 տարին լրանալը ամուսնացած աղջիկների թիվը 2020թ. կհասնի 142 մլն, ընդ որում  նրանցից 50 մլն. կլինեն 15 տարեկանից ցածր: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 18 տարին չլրացած 14 մլն 200 հազ. աղջիկ համալրում է  անկիրթ, անառողջ, բռնության և ստրկության զոհ դարձած կանանց բանակը:

  •  Մանկական ամուսնություններին հաճախ հետևում է հղիությունը, նույնիսկ երբ աղջիկը դեռ պատրաստ չէ ոչ ֆիզիկապես, ոչ էլ մտավոր կերպով: Ամեն օր 18 տարեկանից  ցածր 20 000 աղջիկներ զարգացող երկրներում – տարեկան մոտ 7 միլիոնը մայր են դառնում:

  • Զարգացող աշխարհի գյուղական վայրերում բնակվող աղջիկների համար մինչև 18 տարեկանն ամուսնանալու հավանականությունը կրկնակի մեծ է քաղաքաբնակ աղջիկների համեմատությամբ, իսկ կրթություն չունեցող աղջիկների պարագայում այդ հավանականությունը վեց  անգամ ավելի մեծ է, քան միջնակարգ կրթությամբ աղջիկների դեպքում: Այնպես որ կրթությունը հանդիսանում է աղջիկների շահերի պաշտպանության և վաղ ամուսնությունների դեմ պայքարի լավագույն ռազմավարություններից մեկը:

 

WomenNet.am

Դիտումների քանակը` 2180

Վերադառնալ վերև