Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աղքատությունը թվերով. կանայք ավելի աղքատ են քան տղամարդիկ

img_4161

2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41  698 դրամ վերին աղքատության շեմից  ցածր եկամուտներ է ունեցել, – այս մասին է  վկայում   «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը , որը  կազմվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից: 

 

 

Նշենք, որ նախորդ զեկույցում , որում ներկայացված էին 2014-ի տվյալները ,  աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս, և, ըստ այդմ, 2014-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2  տոկոսով: Սակայն աճել աղքատության  խորությունը՞ որը   ցույց է տալիս, թե որքանով են աղքատ բնակչության միջին եկամուտները ցածր եղել աղքատության գծից:: 2015-ին աղքատության խորությունը գնահատվել է 4, 7 տոկոս` 2014-ի 4.5% տոկոսի համեմատ: Աղքատության սրության ցուցանիշը,որն արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը,  2014-ի համեմատ չի փոխվել:

 

Նշենք, որ Կայուն զարգացման թիվ 1 նպատակով  , այն է   նախատեսվում է  մինչև 2030 թ. ամենուրեք և բոլոր մարդկանց համար իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը, որը ներկայումս չափվում է որպես օրական 1,25 դոլարից պակաս սպառում :

 

 

Ովքեր են աղքատ համարվում
Աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ,նրանց թվում  շատ աղքատ են  մոտ 250 հազար մարդ և մոտ 60 հազարը ծայրահեղ աղքատներն են։ 2015թ.-ին աղքատության ընդհանուր՝ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար 41 698 դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար), 34 234 դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) և 24 109 դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար):

 

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: Պարենային զամբյուղի  արժեքը ամսական կտրվածքով  գնահատվել  է մեկ շնչի հաշվով   25 258  դրամ՝ օրական  2232 կկալ : Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը ՝ 44 706 դրամ է:

 

Հիշեցնենք,  որ Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվում է սպառման ագրեգացված ցուցանիշը, որը ներառում է հետևյալ բաղկացուցիչները. (ա) սպառված պարենային և ոչ պարենային ապրանքների արժեքը, ներառյալ սեփական արտադրության ապրանքները, մարդասիրական կազմակերպություններից ստացված օգնությունը և այլ աղբյուրներից ստացված օգնությունը և (բ) երկարատև օգտագործման ապրանքների հաշվարկային արժեքը:

 

Աղքատությունը Երևանում և մարզերում

 

 

Աղքատության մակարդակի տարբերությունը 2015թ.-ին ըստ քաղաքային (29.4%) և գյուղական բնակավայրերի (30.4%) չնչին է: Միաժամանակ աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (25.0%) և երկրի այլ քաղաքներում (34.4%) չափազանց մեծ է: 2015թ-ին աղքատության մակարդակը՝ ըստ մարզերի, վկայում է, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակում՝ մոտ 45,3 տոկոս: Աղքատությունը  զգալիորեն բարձր է միջինից նաև  Լոռիում 36,2 տոկոս,  Կոտայքում ՝ 35.9 տոկոս,  Տավուշում՝ 35.3 տոկոս, Գեղարքունիքում ՝ 32,1 տոկոս:

 
Հայաստանում կանայք ավելի աղքատ են քան տղամարդիկ 

 

 

Աղքատների թվում  կանայք    55.5 տոկոս ենէ  կազմում,  տղամարդիկ  44,5 տոկոս :  Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը 2015թ.-ին բարձր է տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակից (32.1%՝ 28.9%-ի դիմաց): 2015թ.-ին կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները կազմել են աղքատների և ամբողջ բնակչության համապատասխանաբար՝ 29% և 27%-ը: Մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ (1.4 անգամ) ռիսկ ունեն  միջին հանրապետական մակարդակի համեմատ:

sdgs-1

goal-5

Նշենք, որ   Կայուն զարգացման թիվ 1 նպատակով  նախատեսված է  մինչև 2030 թ. ապահովել, որ բոլոր տղամարդիկ և կանայք, մասնավորապես աղքատները և խոցելիները, ունենան հավասար իրավունքներ տնտեսական ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև հիմնական ծառայությունների հասանելիություն, հողի և գույքի այլ ձևերի նկատմամբ սեփականության և  վերահսկողության, ժառանգությունից և բնական պաշարներից, նոր համապատասխան տեխնոլոգիաներից և ֆինանսական ծառայություններից, այդ թվում՝ միկրոֆինանսներից օգտվելու իրավունքներ:

 

Բարձրագույն կրթությամբ աղքատները

 

Բարձրագույն կրթությամբ աղքատ լինելը նոնսենս է ցանկացած երկրի համար: Թեպետ բարձրագույն կրթություն ունեցող անձանց շրջանում աղքատության մակարդակն ամենացածրն է` այն մոտ 1.8 անգամ ցածր է 16-ից բարձր տարիքի բնակչության միջին հանրապետական աղքատության մակարդակից, և համապատասխան 3.5 և 2.8 անգամ ցածր, քան տարրական և ցածր, ինչպես նաև թերի միջնակարգ կրթություն ունեցողների աղքատության մակարդակը:  Միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (51%): Այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս:

 

Աշխատող աղքատները

 

Աշխատող աղքատները  նույնպես   ցավալի երևույթ է հայ իրականության մեջ:  Ծայրահեղ աղքատ են գնահատվել զբաղվածների 1.3%-ը, գործազուրկների` 3.8%-ը: Աղքատ են գնահատվել զբաղվածների 24.1%-ը, գործազուրկների` 38.6%-ը: Հատկանաշական է, որ աղքատների թվում կան  տնային տնտեսություններ, որտեղ  աշխատում են երեք և ավելի անդամներ,  սակայն  նրանց  աղքատության մակարդակը 25.4 տոկոս է, ընդ որում  նրանցից  ծայրահեղ աղքատ են 0.9 տոկոսը:

 

Անհավասարությունը պահպանվում  է

 

Հայաստանում եկամուտների բաշխվածությունը տնային տնտեսությունների շրջանում  շարունակում է խիստ անհավասար մնալ:  2015 թ. սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, կազմել է 0.374:   (Ջինիի 0 գործակիցը նշանակում է լիակատարար հավասարություն Հայաստանի բոլոր տնային տնտեսությունների շրջանում, 1-ը նշանակում է մի կողմից՝ ծայրահեղ աղքատություն և մյուս կողմից՝ ամենահարուստ տնային տնտեսությունների կողմից բոլոր ռեսուրսների տիրապետում):

 

Որքան կարժենա աղքատության հաղթահարումը

 

Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 71.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.8 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.04 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն: Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են:

 

«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

 

Դիտումների քանակը` 1235

Վերադառնալ վերև