Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ամալ Քլունին կպաշտպանի եզդի կնոջ՝ Նադիա Մուրադի շահերը

Այս տարվա ապրիլին  «Իսլամական պետություն» խմբավորման  ահաբեկիչներից փախած ազգությամբ եզդի 21-ամյա Նադիա Մուրադը  Երևանում էր: Նա   մասնակցում էր  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին: Աղջիկը պատմեց , որ մեծ դժվարությամբ է փախել Մոսուլի ջարդերից, որոնց ընթացքում  սպավեցին եւ  գերեվարվեցին հազարավոր  եզդիներ, այդ թվում  ստրկացվեցին  և վաճառվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ:  Նա ասաց, որ պատրաստվում է ամեն ինչ անել այդ  կանանց փրկելու համար…

 

Ինչպես հայտնում է  Panorama.am –ը , «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացրած ցեղասպանությունը վերապրած Նադիա Մուրադի ու այլ տուժած եզդիների շահերի պաշտպանությունը կիրականացնի  հայտնի  փաստաբան Ամալ Քլունին :

 

«Եվրոպական խորհրդարանը, ԵԽԽՎ-ն, ԱՄՆ կառավարությունը, Միացյալ Թագավորությունը, բոլորը ճանաչել ենայդ գործողությունները որպես Իրաքում ապրող եզդի ժողովրդի դեմ կատարվող ցեղասպանություն: Ինչպե՞ս կարող են նման լրջագույն հացագործություններ կատարվել մեր աչքի առաջ ու դրանց իրականացնողների նկատմամբ չիրականացվի քրեական պատասխանատվություն Հագայի միջազգային դատարանի կողմից»,-ասել է Ամալ Քլունին:

 

Նադիա Մուրադը  հազարավոր եզդի կանանցից մեկն է, ով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելու համար, ենթարկվել է սեռական ու այլ բռնությունների: Նա Քլունիին  բնութագրում է, որպես աննկարագրելի էնտուզիազմով լի կին,  ով նոր լիցք է հաղորդել  իր պայքարին:

 

«Մենք երկուսս էլ արդարություն պահանջողներ ենք և արդարության միջոցով խաղաղություն հայցողներ: Մեր վերջնական նպատակն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն գործածներին, վերականգնել արդարությունը Ցեղասպանության զոհերի նկատմամբ»,-ասել է Նադիա Մուրադը:

 

«Ամալ Քլունին ավելին է, քան Ջորջ Քլունիի հիասքանչ կինը: Նա նույնքան կրքոտ է մարդու իրավունքների խախտումների զոհերի  հարցով արդարության հասնելու գործում, անկախ այն բանից, թե ինչքան վտանգավոր կարող է թվալ ստանձնած առաքելությունը»,-գրում է «Etonline» պարբերականը՝  հիշեցնելով,   որ ահաբեկիչների կողմից մոտ 6 հազար եզդի է սպանվել, միլիոնավոր իրաքցիներ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը նրանցից փրկվելու համար:

 

Աղբյուրը՝  Panorama.am 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է

Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »

Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց

«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու

100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

Դառնալով մեկ ուրիշը …

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

«1915 թվականի կնոջ դեմքը»

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

Լեսկոն նրա անունը չէր…

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

Դիտումների քանակը` 1007

Վերադառնալ վերև