Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ամեն ամսվա 25-ը՝ Նարնջագույն օր

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից դեռես 2008-ին  հռչակված «Միասին վերջ դնենք  կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը  յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրը նարնջագույն օր է հայտարարել, որպեսզի բարձրացնի իրազեկությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության խնդրի շուրջ ոչ միայն տարին մեկ անգամ՝ նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, այլև  ամեն ամսվա 25-րդ օրը: Այս նախաձեռնությունը սկիզբ է առել անցյալ տարի:

 

Այս տարի մարտի 10-ին մեկնարկող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնհաժողովի 58-րդ նստաշրջանի ընդառաջ  նախաձեռնության շրջանակում ուղերձ է տարածվել, որով կոչ է արվում  դիտարկել կանանց նկատմամբ բռնության խնդիրը Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում: Նշենք, որ նստաշրջանի քննարկման հիմնական թեման է ՝ Հազարամյակի զարգացման նպատակները կանանց ու աղջիկների համար:

 

«Դուք գիտե՞ք, որ 2015 նշանավորում է Հազարամյակի զարգացման նպատակների ավարտը, որը տվել է մեզ զարգացման գլոբալ շրջանակ: Կառավարությունները քաղաքացիական հասարակությունների հետ միասին գալիս են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնհաժողովի ամենամյա հանդիպմանը՝ քննարկելու մարտահրավերները և ձեռքբերումները, քննարկելու զարգացման հիմնախնդիրների նոր շրջանակը:

 

Չնայած այն բանին, որ Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդը անդրադառնում է  «Գենդերային  հավասարության խրախուսմանը  և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը»,  սակայն  բաց է թողնվել  մի շատ կարևոր թիրախ՝ կանանց և աղջիկների դեմ բռնության դադարեցումը: Յուրաքանչյուր 3 կանանցից մեկը  իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության, կայուն զարգացումը բոլորի համար  իրականություն չի դառնա, մինչև մենք վերջ չդնենք բռնությանը:

 

Այս ամիս Նարնջագույն օրը հրավիրում է քննարկումներ և կոչ է անում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացումը դարձնել 2015-ից հետո զարգացման նոր շրջանակի առաջնահերթություն:

 

Իմացե՛ք՝ ինչպես կարող եք միանալ զրույցին և կիսե՛ք ձեր տեսակետները http://ow.ly/tWuMZ

 

 

Եվ մի՛ մոռացեք մեզ հետ կիսվել ձեր՝ նարնջագույն օրվա լուսանկարներով և գործողություններով Facebook  և Twitter ում:

 

Ամեն մի գործողություն հաշվվում է», – ասված է ուղերձում:

 

Ի՞նչ կարող եք անել.

  • Այցելե՛ք Նարնջագույն օրվա իրադարձությունները լուսաբանող ֆեյսբուքյան էջ
  • Ամսի 25-ին նարնջագույն հագուստ կրե՛ք
  • Խորհուրդ տվե՛ք ձեր ընկերներին նարնջագույն հագուստ կրել յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրը
  • Օգտագործե՛ք քարոզարշավի ժապավենի լուսանկարը՝ որպես կանանց և աղջիկների դեմ բռնության պայքարի նոր խորհրդանիշ

Դիտումների քանակը` 2188

Վերադառնալ վերև