Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ԱՄՆ նախագահական ընտրություններ. Կանայք քվեարկում են կնոջ օգտին

96764

Այսօր՝ նոյեմբերի 8-ին ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողները կքվեարկեն, և ժամեր անց հայտնի կլինի, թե ով է ընտրվել գերտերության 45-րդ նախագահը: Ինչպես հայտնի է,  պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

 

Ընտրություններից մեկ օր առաջ ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքով առաջատարը Հիլարի Քլինթոնն էր: Քլինթոնի եւ  Թրամփի միջեւ   խզումը ավելացավ  Հետաքննությունների դաշնային գործակալության (ՀԴԳ)  այն հաղորդումից հետո , որ նոր հետաքննություն չի սկսվի Քլինթոնի  կողմից էլեկտրոնային նամակագրությունը ոչ-պատշաճ ու երկրի համար վտանգավոր եղանակով օգտագործելու գործով:

 

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջ է անցել Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփից 4 տոկոսային կետով:  Այս մասին վկայում են ընտրությունների նախօրեին ABC News-ի և Washington Post-ի համատեղ անցկացրած հարցման արդյունքները: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ընտրողների 47%-ը հայտարարել է Քլինթոնին աջակցելու մասին, այն դեպքում, երբ 43%-ը հայտարարել է Թրամփին աջակցելու մասին:

 

Ըստ CBS-ի հարցման՝ Քլինթոնն առաջ է անցել Թրամփից 4 տոկոսով: Դեմոկրատ թեկնածուն ստացել է 45% աջակցություն, Թրամփը՝ 41%, ճշտում է Reuters-ը: Ամենավերջին տեղեկություններով ՝ խզումը կրկին 4 տոկոսային կետ էր կազմում, բայց   48%/ 44% հարաբերակցությամբ՝ ի օգուտ Քլինտոնի:

klinton-tramp-2

Ընդ որում, գրեթե ամեն օր  պայթող  նոր սկանդալների պատճառով  երկու թեկնածուները քվեարկության օրվան մոտեցել են հսկայական հակավարկանիշով:  Օրինակ՝ Economist/YouGov-ի հարցման տվյալներով՝ Քլինթոնին քննադատաբար է մոտենում ամերիկացիների 59%-ը, իսկ Թրամփին՝ 58%-ը: Առավել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցները իրենց խմբագրականներում գրեթե միահամուռ կերպով աջակցում են Քլինթոնին, միաժամանակ ընդգծելով, որ,  ըստ հարցումների,  ամերիկացիները ընտրություն են կատարելու երկու չարյաց փոքրագույնի միջև:

vibori-usa

 

 

Աղբյուրը ՝ РБК-գործակալութուն

 

Այսպես, այն հարցին, «ինչո՞ւ եք պատրաստ քվեարկելու Քլինթոնի օգտին», մեծ մասը պատասխանել է՝ «որովհետև նա Թրամփը չէ», իսկ  Թրամփի դեպքում մեծ մասը պատրաստ է քվեարկելու նրա օգտին, քանի որ «նա Քլինթոնը չէ»: Շուրջ 4%-ը պատրաստ է քվեարկելու պետքարտուղարի օգտին միայն այն դեպքում, որ հաղթանակի դեպքում նա կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին նախագահը: Ընտրողները հիմնականում հիասթափված էին ընտրարշավից և դժգոհ էին, որ թեկնածուներն ավելի շատ ժամանակ էին վատնում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու վրա, քան ներքաղաքական օրակարգին:

 

klinton-tramp

 

Ի դեպ, նույն այդ   սոցհարցումների արդյունքները վկայում են, որ այն առասպելը, թե կանայք  չեն քվեարկում կնոջ օգտին, չի գործում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր ԱՄՆ-ում ապրում է շուրջ 400 հազար կին, որոնք ծնվել են 1920 թվականին կամ ավելի վաղ, այսինքն՝ դեռ մինչ այն, երբ երկրում արգելվել էր ընտրություններում սեռի հատկանիշով խտրականությունը: Եվ այս կանանցիցի շատերը բավական ոգևորված են այն գաղափարով, որ կինը կարող է առաջին անգամ դառնալ երկրի ղեկավար:

 

Սպասվում է,   որ ավելի քան 130 միլիոն ձայների, որոնք, իդեալում, կստացվեն երեքշաբթի ԱՄՆ-ում ազգային ընտրությունների շրջանակում, մեծ մասը՝ շուրջ 53%-ը, կանանց ձայներն են: Նշենք, որ  2012-ի նախագահական ընտրություններում էլ կանանց ձայները 9,8 միլիոնով ավելի էին, քան տղամարդկանցը:  Այս պարագայում ավելի քան կարեւորվում  է այն փաստը , որ  1980 թվականից ի վեր յուրաքանչյուր ընտրությունում  կանանց ու տղամարդկանց  նախապատվությունների  տարբերությունը, այսպես կոչված գենդերային խզումը, որոշիչ դեր է խաղացել նախագահական ընտրություններում:

 

Հարցումների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը առայժմ կանանց շրջանում ակնհայտ առավելություն ունի. ամերիկուհիների 50%-ը, ամենայն հավանականությամբ, կքվեարկի նրա օգտին, այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփին, ենթադրաբար, բաժին կընկնի բոլոր կանանց ձայների ընդամենը 38%-ը: Մինչդեռ, տղամարդիկ, հակառակը, ավելի շատ նախընտրում են Թրամփին:

 

vibori-usa-4

 

Աղբյուրը ՝ РБК-գործակալութուն

 

Ի դեպ, Թրամփի ընտրարշավը լրջորեն տուժեց աղմկահարույց տեսանյութից, որում բիզնեսմենը պատմում է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Տեսահոլովակը լրատվամիջոցներում զայրույթի ալիք հարուցեց, արժեցավ Թրամփին բազմաթիվ ազդեցիկ հանրապետականների, օրինակ՝ Կոնդոլիզա Ռայսի աջակցությունը, և կարող է նույնիսկ գործող նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի քաղաքական կարիերայի կատալիզատորը դառնալ: Միշելը հանդես եկավ ելույթով, որում խստորեն քննադատեց Թրամփին և կոչ արեց պայքարել սեքսիզմի դեմ:

 

 

Ներկայացնում ենք  АиФ.ru -ի   կողմից     պատրաստված ինֆոգրաֆիկան, որը ցույց է թե ինչով են տարբերվում դեմոկրատ Քլինթոնի և հանրապետական Թրամփի ընտրողները:

 

infografika

 

Ինֆորգրաաֆիկան անբողջությամբ  այստեղ.   

 

Ի դեպ,  ԱՄՆ նախագահական ընտրություններն իրականում անուղղակի են,  րովհետեւ վերջին խոսքը ոչ միայն ընտրաղներինն է, այլ  ընտրիչներինը, ովքեր ընտրվում են Ընտրական կոլեգիայի կազմում յուրաքանչյուր նահանգից:   Ընտրիչների թիվը տարբեր նահանգներում տարբեր է: Եթե Կալիֆորնիան ունի 55 ընտրիչ` կապված իր մեծ բնակչության հետ, ապա Դելավերը՝ 3: Ընդհանուր առմամբ կան 538 ընտրիչներ, որոնցից առնվազն 270-ի ձայները ստանալու դեպքում թեկնածուն դառնում է Սպիտակ Տան տերը:  Այս մեխանիզմը  գուցե եւ բարդ է, բայց  մի քանի նպատակ է հետապնդում: Նախևառաջ, որպեսզի մեծամասնությունը չդառնա բռնապետություն փոքրամասնության համար, որպեսզի բոլոր առանձին նահանգները հավասարապես ներգրավված լինեն ընտրական գործընթացներում՝ չնայած մեծությանն ու բնակչության թվին, և այլն: Միայն այս դեպքում է յուրաքանչյուր թեկնածուի համար կարևոր դառնում աշխատանքը ինչպես մեծ բնակչություն ունեցող Տեխասի ընտրողների հետ, այնպես էլ փոքր բնակչություն ունեցող Դակոտայի ընտրողների հետ: Այս մեխանիզմի պատճառով էլ ԱՄՆ պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ մեծամասնությունը ձայն է տվել մի թեկնածուին, սակայն ընտրվել է 270 ընտրիչի ձայնը ստացող այլ թեկնածուն։  Այս պահին նախնական հարցումներով Քլինթոնն ունի 290 ընտրիչների ձայն, իսկ Թրամփը՝ 245: Միաժամանակ ամերիյացիների ձայները նույնպես  բաշխված են ի օգուտ  Քլինթոնի:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »

Թրամփը կարող է ձայներ կորցնել իր կնատյաց արտահայտությունների պատճառով

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց

Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին

 

Դիտումների քանակը` 931

Վերադառնալ վերև