Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այսօր Գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է

Փետրվարի 11-ը հայտարարվել է  ՄԱԿ-ի  կողմից  Գիտության մեջ աղջիկների և կանանց  միջազգային օր: Այս տարի այն նշվում է առաջին անգամ:  ՄԱԿ-ի  պաշտոնական օրացույցում այս օրն  ամրագրվել է  անցյալ տարվա դեկտեմբերին  Գլխավոր Ասսամբլեայի  թիվ   70/212 բանաձեւի  ընդունմամբ: Ի դեպ, այս բանաձեւը նախաձեռնած  շուրջ  չորս տասնայկ պետությունների թվում  եղել է  նաեւ Հայաստանը : 

 

Գիտության մեջ աղջիկների և կանանց օրվա  սահմանումը  նպատակ ունի    ապահովելու կանանց ու աղջիկների լիարժեք մուտքը գիտության մեջ: Այսօր գիտությունն ու  տեխնոլոգիաների զարգանում են  աննախադեպ տեմպերով, սակայն կանայք  դեռեւս  այդ գործընթացների լիիրավ մասնակիցը  չեն: Դար մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները:

 

Աշխարհի 14 երկրում անցկացված հարցման արդյունքների համաձայն, բնական գիտությունների ոլորտում բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի  աստիճան ստանալու  աղջիկների հնարավորությունը   կազմում է 18 տոկոս, 8 տոկոս և 2 տոկոս:  Տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 37 տոկոս, 18 տոկոս և 5 տոկոս:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունն՝անդրադառնալով  օրվա թեմային  նշել է, որ   գենդերային հավասարությունը  գիտության մեջ կարեւոր  նախապայման է   կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին:

 

Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում  բարձր մակարդակի համաժողով էր կազմակերպվել :

 

Հ.Գ.  Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների  Հայաստանում  գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են:  Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են:

ԱՄՆ-ի  Ինդիանայի  համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով  կին եւ տղամարդ  գիտնականների կողմից հրապարակումների  թիվը,  եկել են գրեթե նույն հարաբերակցության . գիտական աշխատությունների հեղինակների  կին/տղամարդ համամասնությունը   աշխարհում 30 եւ 70% է, համապատասխանաբար:Հետազոտողները վերլուծել են գիտական ​​հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված  5.5 միլիոն գիտական  հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկագիտության մեջ նրա բեկումը

Այսօր Գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է

Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ

Самые знаменитые женщины-ученые.

Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина

Лучшие изобретения женщин в истории

Самые известные изобретения женщин.

10 женщин-учёных, изменивших мир

Хэди Ламарр  –  изобретательница  Wi-Fi

Учёные женщины Древней Греции

10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории

Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

 

Դիտումների քանակը` 2405

Վերադառնալ վերև