Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այսօր ընտանիքների միջազգային օրն է:

Այս տարի այն հատկանշական է նրանով, որ  ՄԱԿ-ի որոշմամբ  2014 թվականը հայտարարվել է Ընտանիքի տարի, ընդ որում առաջին անգամ ընտանիքի տարի էր հայտարարվել ուղիղ քսան տարի առաջ: Նշենք, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ  2014-ի Ապրիլից մինչեւ 2015-ի Ապրիլը   Հայաստանում  նույնպես  հռչակվել է Ընտանիքի տարի: ՝ 

 

 

«Տոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում:  Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք  ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակները, որոնք կան  յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք», –  ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի  ուղերձում:

 

 

Ընտանիքների օրվա կապակցությամբ  ուղերձ է տարածել նաեւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրոմը:

 

 

«Քսան տարի առաջ, Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման միջազգային համաժողովում միջազգային հանրությունը ճանաչեց, որ ընտանիքները պետք է հզորացվեն և համապարփակ պաշտպանություն ու աջակցություն վայելեն: Ընտանիքի միջազգային օրվա քսաներորդ տարեդարձի թեման «Ընտանիքները կարևոր դեր են խաղում զարգացման նպատակներին հասնելու համար»-ն է: Ընտանիքի միջազգային օրը առիթ է  հրապարակ հանելու  այնպիսի նոր մոտեցումներ ու քաղաքականություններ, որոնք կօգնեն հաղթահարել ​​աղքատությունը , ապահովել աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը, կխթանեն միջսերնդային համերաշխությունը…

 

 

Այսօր, երբ մենք գովեստի խոսք ենք ուղղում առ ընտանիքները և նրանց ունեցած բազմաթիվ ներդրումները հասարակության մեջ, կառավարություններին կոչ եմ անում ստեղծել միջավայրեր, որոնք աջակից կլինեն բոլոր ընտանիքներին՝ օգտագործելով քայլեր, որոնք, օրինակ, ծնողներին թույլ կտան ներդաշնակեցնել ընտանեկան և աշխատանքային պարտականությունները: Կոչ եմ անում նաև ստեղծել բնակարանային, կրթության և սոցիալական աջակցության քաղաքականություններ, որոնք հաշվի կնստեն տնային տնտեսությունների աճող տարատեսակության հետ: Նման միջոցները ներառում են առողջության ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը, ծնողական և ծննդաբերության վճարովի արձակուրդը, ճկուն աշխատանքային ժամանակացույցը և խնամքի ցերեկային կենտրոնները:

 

 

Ամենից առաջ մարդիկ, հատկապես կանայք և աղջիկները, պետք է կարողանան ազատ, ապահով և պատասխանատու կերպով ընտրել իրենց կյանքի ուղիները, երբ կրթությունից անցնում են աշխատանքի, ձևավորում են ընտանիք և տնային տնտեսություն: Երբ կանայք ու աղջիկները կիրթ և առողջ են, երբ նրանք կարողանում են սեփական ընտրությունը կատարել, երբ նրանք և նրանց կողակիցներն ունեն իրենց ընտանիքները պլանավորելու համար անհրաժեշտ տեղեկություններն ու միջոցները, ապա շահում են այդ ընտանիքները, նրանց համայնքներն ավելի են ուժեղանում, և մենք բոլորս ավելի ենք մոտենում մեր փնտրած կայուն ապագային», – ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձում :

 

***

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Ընտանիքների օրվա  առիթով  վստահություն է հայտնում,  որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար և որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր և ապահով:

 

Դիտումների քանակը` 3640

Վերադառնալ վերև