Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այս տարի  «Գյուղմթերքի  կին  հերոս»  կոչմանը 22 կին արժանացան/ տեսանյութ

«Գյուղմթերքի կին հերոս-2018» արդեն 7-րդ մրցանակաբաշխությունն անցավ  «Կանանց  դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» կարգախոսի ներքո: Միջոցառումն  ավանդաբար անցավ մարտի 8-ին Երևանում: Մրցանակաբաշխության  նպատակն է խրախուսել այն կանանց, ովքեր գյուղմթերքի արտադրության  ոլորտում իրենց  գործունեությամբ  նպաստում են համյանքների  կայուն զարգացմանը:Այս  տարի  Հայաստանի  տարբեր մարզերից կին-հերոսի  կոչմանն 22 կանայք արժանացան:

 

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Օքսֆամի  հայաստանյան գրասենայակի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ:

 

Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն  իր ողջույնի  խոսքում Մարտի 8-ի առթիվ  շնորհավորելով  կանանց   նշեց, որ ավանդույթ  դարձած  միջոցառմանը հրավիրվում են  գյուղոլորտում  որոշակի  հաջողությունների հասած կանայք:

 

-Սկզբնական  շրջանում  նրանք  հիմնականում  մեր  շահառուներն էին,  իսկ  հետագայում  մենք այդ  համագործակցությունը  ընդլայնեցինք նաև Գյուղատնտեսության  նախարարության  հետ: Այսօր  ներգրավված է  նաև  Գյուղատնտեսական  դաշինքը և մրցանակաբաշխությունն  անցակցվում է ամբողջ  Հայաստանով մեկ, այսինքն՝ այստեղ  կան  բոլոր մարզերից  ներկայացուցիչներ,-ասաց տիկին Հակոբյանը:

 

Մրցանակաբաշխության  մասնակից  կանանց  շնորհավորեց  նաև գյուղատնտեսության  փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

 

-Այս  միջոցառումը  մեկ անգամ  ևս առիթ է  արժևորելու  հայ  կնոջ  դերը  ոչ միայն  գյուղատնտեսության  ոլորտում, այլև  ընդհանրապես: Ուրախությամբ  եմ ուզում  նշել, որ  գյուղատնտեսության  մեջ 50 տոկոսից ավել  ներգրավվածություն ունեն  կանայք և  գրեթե  միշտ այդ  ցուցանիշը  պահպանվում է: Ընդ որում, հաջողված  ծրագրերի մի  մասում կանայք ոչ միայն  ներգրավված են, այլ  իրենք են ղեկավարում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կանայք  աշխատանքում ավելի պարտաճանաչ են, ավելի ակտիվ  են ու ավելի արդյունավետ են  աշխատում  և կարծում եմ, որ այս  տենդենցը  հետագա տարիներին  կշարունակվի:Մեզ  միշտ  հարց են  տալիս, թե  ինչպես է, որ  հայկական  պտուղը  համեղ է, բացի այն, որ մենք ունենք  լավ  հող, ջուր, արև,  կլիմա, գաղտնիքը  հայ կնոջ  ֆենոմենն է, այդ  նա է  պտուղին  համ  տալիս:

 

Փոխնախարարը հավելեց, որ թեև բարձրարժեք  գյուղատնտեսության  համար հանրապետության  ռեսուրսները սահմանափակ են, այնուհանդերձ էկոլոգիապես  բարձրարժեք  մթերքների տեսականիով  Հայաստանը կարող է  ներկայանալի դառնալ աշխարհում:

 

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան  ներկայացուցիչ Նորա Անալակյանը նշեց, որ գործակալությունը  կարևորում է կանանց  հզորացումն ու  նրանց դերի  բարձրացումը: Ն.Անալակյանը հորդորեց կանանց առավել ակտիվ  գործունեություն  ծավալել  գյուղոլորտի զարգացման  գործում:

 

 Մրցանակաբաշխության  ընթացքում   մրցանակակիր  կանայք  ներկայացրին  իրենց  գործնեության  հակիրճ պատմությունը, անդրադարձան գործունեության  ընթացքում առաջացած խնդիրներին,  խնդրելով  փոխնախարարին ընդառաջել դրանց  լուծմանը: Այդ պատմություններն, ի  դեպ, ամփոփվել են   «Կանանց  դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» գրքույքում , որը կարելի է կարդալ այստեղ:   

 

 

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի Դեբեդ գյուղատնտեսական  կոոպերատիվի նախագահ  Լուսինե Բեջանյանը  ներկայացնելով կոոպերատիվի գործունեությունը միաժամանակ հարակից  համայնքերի ջերմոցային  տնտեսությունների անունից խնդրեց  ջերմատներին  տրամադրել  մոտոբլոկներ:

 

-Հորդոր ունեմ  նաև  կառավարությանը. կազմակերպել  այնպես, որ գյուղացու արտադրած մթերքը  հնարավոր լինի  հեշտությամբ արտահանել: Արտահանումը  մեզ  մոտ  խնդիր է: Որպեսզի արտագաղթը նվազի,  պետք է  օգնել սահմանամերձ  գյուղերի  բնակիչներին, ովքեր ստեղծում են  բարիքներ: Հայրենիքը սկսվում է  սահմանից,-ասաց Լ.Բեջանյանը:

 

Տվուշի Մարզի Գոշ համայնքի բնակչույի Անահիտ Վերանյանը  ներկայացրեց կոոպերատիվի  գործունեությունը,  բարձրաձայնեց  ոռոգման ջրի,  ջեռուցման  խնդիրը,  հավելելով, որ շահութաբեր գործունեություն  ծավալելու  համար ցանկանում են սպառողական  կոլեկտիվից  անցնել սպառողական կոոպերատիվի, և քանի որ  հարկային  օրենսդրության  մեջ  առկա  հակասությունները բարդություններ են  ստեղծում, ուստի ակնկալում են  գյուղնախարարության աջակցությունը:

 

 

Տավուշի մարզի Սևքար համայնքի  բնակչուհի Մարինե Բրուտյանն իր ելույթում գյուղնախարարությունից  խնդրեց  ցածր տոկոսադրույքով 5 միլիոն դրամի  ֆինանսական,  ինչպես  նաև արտադրանքի իրացման հարցում աջակցություն:

 

Իրենց  կոոպերատիվի նվաճումները հպարտությամբ  ներկայացրեց  նաև Տավուշի մարզի Լճկաձոր  գյուղատնտեսական սպառողական  կոոպերատիվի անդամ Մարինե Մամյանը:

 

 

Արմավիրի  մարզի Լենուղի համայնքի բնակչուհի Սեդա Վարդանյանը գյուղատնտեսության  փոխնախարարին առաջարկեց վերանայել ոռոգման ջրի, մթերումների, խաղողի գների հարցը,  քանի որ «մթերքի  ինքնարժեքը շատ  ցածր է, աշխատուժն ու  գյուղտեխնիկայի արժեքը բարձրացել է, վառելիքի գները  թանկացել են»:

 

 

Լուսինե  Պողոսյանը Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքից է, զբաղվում է  չրարտադրությամբ: Նրա  խոսքով  իր հաջողության  բանաձևը  վստահությունն է սեփական ուժերի  նկատմամբ: Նա  մրցանակակիր  կանանց  հորդորեց   երբեք  հույսը  չկորցնել,  չասել՝  չի ստացվում:

 

ORWAKO Օրգանական  պարարտանյութերի  ընկերության հիմնադիր ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանն  իր ելույթում  նշեց, որ իր նպատակն է եղել Հայաստանում զարգացնել  մաքուր գյուղատնտեսության  զարգացումը,  և որպես  տոնական  նվեր  մրցանակաբաշխության  մասնակից  կանանց նա նվիրեց  օրգանական  պարատանյութ:

 

Արարատի  մարզի Ոսկետափ  համայնքից Սեդա Մարգարյանը խոսեց լոլիկի  իրացման դժվարությունների մասին, մթերման ցածր գների / 1 կիլոգրամը 30-40 դրամով/, ոռոգման  ջրի սակավության  և  բարձր սակագնի  մասին:

 

Գեղարքունիքի մարզ Գոմաձոր համայնքի բնակչուհի Աղավնի Պապոյանին մտահոգում է   արոտավայրերի, ոռոգման ջրի, աշխատատեղի ստեղծման  ու եղածն  ընդլայնելու  խնդիրը:

 

Հռիփսիմե Պետրոսյանը Շիրակի  մարզի  Մարմաշեն համայնքից է: Նա  իր հարակից  համայնքերում  հայտնի է որպես  բարի ու կամեցող տրակտորիստ, ով  պատրաստ է  աջակցել բոլորին:

 

Լոռու մարզի Փամբակ  համայնքի բնակչուհի, մասնագիտությամբ բժշկուհի Կարինե Ղուկասյանն  իր ելույթում  նշեց, որ անասնապահության  ոլորտում պակասում է արտասահմանյան  փորձը,  հավելեց  նաև, որ իրենց  կազմակերպությունում աշխատում են  անապահով  ընտանիքի անդամներ, որոնց մասնագիտական  որակավորման  համար օգտակար  կարող են  լինել  սեմինար պարպապմունքները:

 

Գագիկ Մակարյանը անդրադառնալով մրցանակաբաշխության  մասնակից  կանանց  առաջադրած  խնդիրներին,  հույս  հայտնեց, որ գյուղնախարարությունը կանդրադառնա  մթերման,  վարկերի և  վերոհնշյալ այլ  խնդիրներին ու   լուծմանը: Միջոցառման ավարտին գյումթերքի կին  հերոսները ստացան  խրախուսանքներ, ծաղիկներ և  նվերներ:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

 

Դիտումների քանակը` 509

Վերադառնալ վերև