Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անահիտ Աղոյան. « Երբ կինն է ստանձնում է պաշտոնը, ապա արդեն իսկ ստիպված են որոշ կանոններ փոխել»…

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի  վարչության անդամ Անահիտ Աղոյանը այն եզակի կանանցից է, որ առաջիններից մեկը հանդգնեց ընտրապայքարի մեջ մտել քաղաքապետի պաշտոնի համար:

 

Մինչ 2005-ին Նոր Հաճնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվելը նա արդեն տասը տարվա քաղաքական կենսագրություն է ունեցել` 1995-ից անդամակցում  է ԱԺՄ-ին, կուսակցության վարչության անդամ է,  1996-ին ղեկավարել էր Կոտայքի մարզային նախընտրական շտաբը, հաջորդ ընտրություններին ղեկավարել էր ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը, 1999-ին արդեն ինքն է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու…. Մի խոսքով` թե ինչ է քաղաքականությունը և ինչպիսին են քաղաքական պայքարում տղամարդկանց հետ փոխհարաբերությունները լսելով չէ, որ գիտի.

 

«2005թ-ին առաջադրվեցի Նոր Հաճն քաղաքում որպես քաղաքապետի թեկնածու: Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ ես համարվում էի ընդդիմադիր և իշխանությունները, բնական է, չէին ուզում, որ որևէ քաղաքի ղեկավար լինի ընդդիմությունից, այն էլ Նոր Հաճնի, որը ադամանդագործության տեսանկյունից հետաքրքրություն է առաջացնում: Եվ բոլոր ջանքերը, իրենց բոլոր մեխանիզմները գործադրեցին իմ դեմ, թեև ես պատկառելի թվով ձայներ   հավաքեցի այդ ընտրություններում` 1200 ընտրող իմ օգտին էր քվեարկել», – WomenNet.am-ի հետ զրույցում վերհիշեց տիկին Աղոյանը:

 

 

Անդրադառնալով այն ժամանակահատվածին, երբ ինքն առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածու, տիկին Աղոյանն ասաց, որ խնդիրն իրականում մեր հասարակության մեջ չէ, քանի որ հասարակությունը կնոջ հետ խնդիր չունի և ըստ իրեն` դրական է վերաբերվում կնոջ առաջադրմանը: Իր խոսքերի իսկությունը նա զգացել է իր ողջ հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում.

 

«Բայց ահա իշխանությունները խնդիր ունեն կնոջ հետ և նրանք չեն ցանկանում, որ իրենց ստեղծած քաղաքական կանոնները փոխվեն: Երբ կինն է ստանձնում է պաշտոնը, ապա արդեն իսկ ստիպված են որոշ կանոններ փոխել: Օրինակ, հասարակ բան կուսակցության վարչությունում, եթե կանայք շատ են, ապա կարողանում են ազդել կուսակցության որոշումների վրա, իսկ եթե ոչ, ապա տղամարդիկ գալիս են լուռ համաձայնության շատ խնդիրներ անցկացնելու մասով: Այնպես որ կանանց  պետք չէ խուսափել քաղաքականությունից , պետք է համարձակ, ինչպես նաև մրցունակ լինել, դա է կարևորը»,- նշեց նա ու հավելեց, որ եթե կինը եղավ մրցունակ, ապա ոչ մի նշանակություն չունի ոչ սեռը, ոչ տարիքը, ոչ էլ  այլ հանագամանքները…

 

Ի պատասխան մեր հարցին, թե ինչ է,իր կարծիքով, փոխվել անցած գրեթե տաս տարիների ընթացքում, ինչ ինքն առաջադրվել էր քաղաքապետի պաշտոնի համար և արդյոք այսօր  ավելի հե՞շտ է դարձել կանանց  առաջադրումը,  Անահիտ Աղոյանն ասաց, որ իրականում բովանդակային առումով շատ բան չի փոխվել, բայց եթե համեմատում է այդ տարիների հետ, ապա գործընթացը փոքր-ինչ հեշտացել է.

 

«Երբ դու իրավական տեսանկյունից պաշտպանված ես , երբ իշխանությունները խոսում են, բարձրաձայնում են, որ կանայք պետք է լինեն իշխանությունում, ապա ավելի հեշտ է: Բայց իրականում մեծ հաշվով թղթի վրա գրվածը` դե-ֆակտոն և դե-յուրեն բավականին տարբեր են, որովհետև իշխանությունները այսօր էլ չեն ցանկանա և ես դա ակնհայտորեն տեսնում եմ, որ ոչ կառավարելի կանայք, որոնք սկզբունքներ ու որոշակի գաղափարներ ունեն հայտնվեն քաղաքականության մեջ»,- ասաց նա, ընգծելով, որ  իրավիճակը կարող է փոխվել, եթե  ավելի շատ կանայք  մտնեն ընտրապայքարի մեջ ու  երբ նաև տղամարդիկ կանգնեն նրանց կողքին,  քանի որ կնոջ մասնակցությունը քաղաքական գործընթացներում միայն կնոջ խնդիր չէ:

 

Խոսելով այն մասին, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ինչպես չի եղել, այնպես էլ չկա կին քաղաքապետ, Ա.Աղոյանն ասաց, որ այդունահդերձ լավատես է: Թեև այնպես էլ չէ, որ միայն գիտելիք ունենալը բավարար է կնոջը հաջողության հասնելու համար.

 

«Գիտելիքները շատ կարևոր են, բայց ոչ առաջնային նախապայման, որովհետև քաղաքական գործիչ լինելու  համար շատ որակական չափանիշներ են պահանջվում, որոնց մեջ մտնում են  և’ փորձը, և’ հաղորդակցության մշակույթը, և’ պաշտոնական միջավայրում ճիշտ վարվելաձևն…  Այսինքն եթե այդ ամբողջին հնարավոր լինի տիրապետել, ապա իսկապես խնդիրները կնվազեն, կանայք կունենանք հաջողություններ: Եվ պետք չի անհաջողությունների համար առաջին հերթին մեղադրել տղամարդկանց, իշխանությանն ու կամ էլ հասարակությանը»,- նշեց նա:

 

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, արդյոք կիսում է տարածված կարծիքը, թե կանայք հաջողության չեն հասնաում նաև այն պատճառով, որ կինը կնոջը չի ընտրում,  WomenNet.am-ի զրուցակիցը նկատեց, որ դա թյուր կարծիք է, որովհետև իր մասնակցությամբ ընտրությունների ժամանակ նման խնդրի չի հանդիպել: Այո, ասում է, նախանձ երևույթը գոյություն ունի, բայց դա էլ բնական է.

 

«Ինչ է, տղամարդիկ իրար չե՞ն նախանձում: Բնական է, որ նախանձում են: Հակառակը` կանայք միշտ ասում են և ես էլ գիտեմ, որ դա այդպես է, որ կանանց ավելի հաճույքով են ընտրում: Հիմնական փաստարկն այն է, որ կանայք իրենց խնդիրները լուծելու համար հաճախ չեն կարող դիմել տղամարդկանց, իսկ եթե  կին լինի, նրանք համոզված են,  որ բարձրաձայնած խնդիրներին ավելի շատ ականջալուր լինի»,- ասաց Աղոյանը:

 

 

Էնզելա Մակարյան

 

Դիտումների քանակը` 3096

Վերադառնալ վերև