Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անի Բաբաջանյան. «Եթե մարդիկ ձայն են տվել ինձ, ուրեմն ինձ հետ կապված հույսեր ունեն» /տեսանյութ

Տավուշի մարզի  Բագրատաշեն  համայնքի Երաժշտական դպրոցի հաշվապահ  եւ համայնքի ավագանու անդամ Անի Բաբաջանյանը սեպտեմբերի 18-ի ՏԻՄ  ընտրություններում նորից  է առաջադրվելու, այս անգամ  որպես  խոշորացված համայնքի ՝ Այրումի  ավագանու թեկնածուՀիշեցնենք, որ Այրումը խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան: Խոշորացված Այրում համայնքում առաջադրված է 36 թեկնածու, նրանցից 7-ն են կանայք, ընդ որում երեքը Բագրատաշենից են:

 

 

Բագրատաշեն  համայնքի խնդիրներին քաջատեղյակ ավագանու անդամ Անի Բաբաջանյանը  որոշել է կրկին առաջադրվել, քանի որ իր խոսքով, համայնքում անավարտ  գործեր շատ կան,  իսկ  նրան  հաջողվում է աշխուժացնել  համայնքի մշակութային  կյանքը:

 

Դեռ 2012 թվականին  Երևանից Բագրատաշեն տեղափոխված Անին մասնակցելով ավագանու անդամի  ընտրություններին և ստանալով  ձայների մեծամասնությունը, 4 տարիների ընթացքում աշխատել է արդարացնել  իր հետ հույսեր կապած բագրատաշենցիների սպասելիքները:

 

–         Ուզում եմ ինչ-որ բան արած լինեմ գյուղի համար,  այդ իսկ պատճառով 2012 թ. առաջադրվել էի որպես ավագանու թեկնածու և ստանալով  ամենաշատ ձայները հաղթել եմ ընտրություններում: Ու դա ինձ ոգևորել, ուժ է տվել, որ եթե մարդիկ իրենց ձայնը տվել  են ինձ, ապա ինձ հետ կապված հույսեր, ինչ որ բան պահանջելու բան ունեն: Ու ես այս 4 տարվա ընթացքում աշխատել եմ իմ լուման ներդնել գյուղի զարգացման, ինչ որ հարցերի լուծման համար,  աջակցել այդ խնդիրների լուծմանը,-ասում է Անին:

 

Համայնքի բնակիչների միօրինակ  կյանքը հետաքրքիր դարձնելու նպատակով բացել է  գեղեցկության  սրահ, ամառային  ճամբար,  պարի խումբ, կազմակերպել է  բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ:

 

–         Գյուղում չկար գեղեցկության սրահ, ու ես որոշեցի բացել այն , մեծ գյուղում նման սրահի անհրաժեշտությունը կար,  որտեղից կանայք ու աղջիկները դուրս  կգան գեղեցկացած,  գոհ և ուրախ: Սրահում իրականացվում է ոչ միայն  վարսահարդարում, այլև  մատնահարդարում  և  դիմահարդարում: Աշխատում ենք բոլորին գոհացնել,- ոգևորված  պատմում է  Անին:

 

Նրա  ծրագրերում անտեսված չեն  նաև  մշակութային  միջոցառումները:

 

–         Մինչ իմ ավագանու անդամ դառնալը գյուղում նման միջոցառումներ չեն եղել, ստեղծել եմ պարի խումբ, որի պարապմունքերին  երեխաները  մեծ  հաճույքով են  հաճախում: Երեխաների հետ կազմակերպում ենք նաև ամառային ճամբար: Այսպես  փորձում ենք   աշխուժացնել   համայնքի  մշակութային  կյանքը,-ասում է Անին:

 

Անի  Բաբաջանյանը  գտնում է, որ համայնքի  խնդիրներին  տեղեկացված կինը  աշխատասիրությամբ  կարող է համայնքի կյանքը դարձնել  բարեկեցիկ: Նա  իր աշխատանքով  ապացուցել է  դա, ինչի համար համայնքում սիրված է ու  գնահատված: Իսկ  ցանկանում է  վերընտրվել , որովհետև  կարծում է, որ կարող է օգտակար լինել նաեւ   խոշորացված  համայնքի  խնդիրների լուծմանը:

 

Համագյուղացի Աննա Ազարյանցի  համոզմամբ Անին  համայնքի  բոլոր անդամներին հավասարապես  հարգանքով  է  վերաբերվում. «Նա  շատ է  սիրում  գյուղն  ու  գյուղացիներին, ամեն  կերպ փորձում է օգնել մարդկանց,  ինչպես ասում են`  կաշվից  դուրս է  գալիս գյուղի  համար  մի լավ  բան անելու  համար»:

 

 

Մանրամասները   «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված   Իջևան հեռուստատեսության   տեսանյութում.

 

 

Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան

 

Կարդացեք  Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում

 

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

 

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

 

 

Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

 

 

 

Դիտումների քանակը` 1614

Վերադառնալ վերև