Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անի Մելիքյան. «Իմ համայնքը իմ տունն է»

ani

Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ավագանու միակ կին ներկայացուցիչը տեղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն24-ամյա Անի Մելիքյանն է: Նա  այն  երիտասարդներից է, ովքեր մայրաքաղաքում կրթություն ստանալուց հետով երադառնում են հարազատ գյուղ, այն շենացնելու, ստացած գիտելիքներով համայնքին օգտակար լինելու ազնիվ ձգտումով:

 

Բանասիրական կրթություն ստանալուց հետո Անին  որոշեց վերադառնալ և աշխատել դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Աշխատասիրությամբ և կազմակերպչական ավյունով լեցուն երիտասարդ մասնագետին կարճ ժամանակ անց վստահվեց կազմակերչական աշխատանքերի գծով փոխտնօրենի պաշտոնը: Համայնքի կառավարման վերաբերյալ թեև պատկերացումներն ամբողջական չէին, սակայնորոշեց առաջադրվել ավագանու ընտրություններում: Անին  համոզված է, որ երկու  տարի փոխտնօրենի պաշտոնումաշխատած փորձը կարող է  ներդնել համայնքի  կառավարման  գործում,  ընթացքում այդ փորձն  էլ ավելի հարստացնելու  ակնկալիքով:

 

 Համայնքում  չլուծված  խնդիրներ կան, սակայն Անիի ծրագրերի հիմքում  հարազատ դպրոցին  օգտակար լինելու մղումն է: Դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճի անմխիթար վիճակը նպաստավոր չէ  պարապմունքերի  համար: Թեև վերանորոգման  և  մարզագույքի ձեռք  բերման  համար համայնքային  բյուջեի հնարավորությունները խիստ սահմանափակ են,  սակայն Անին  հույս ունի բարեգործության  կամ  միջազգային  կառույցների միջոցով իրականացնել  իր առաջին ծրագիրը: Նրա  ջանքերով <Ծիածան  համայնքի դպրոց>  ֆեյսբուքյան էջի ստեղծումը բավական  լայն արձագանք է  գտել  համացանցում, եթե ոչ մամուլով, ապա  այդ կերպ օգտատերերը կտեղեկանան իրանց դպրոցի ու  նաև  համայնքի առօրյային:

 

Ընտրություններից հետո Ծիածան  համայնքի  ավագանու նիստը չի գումարվել,  սակայն Անին  առաջին  իսկ  նիստում կներկայացնի  իր մշակութային ծրագրերը: Նա  մտավախություն  չունի, որ տարիքով  բավականին  երիտասարդ  լինելու հանգամանքը իրեն  և  իր  ծրագրերը կթողնի <ստվերում>:

 

-Ես  չէի ուզենա, որ  իմ  ձայնը լսելի  լինի  միայն նրա  համար, որ ավագանու անդամների շարքում տարիքով ամենափոքրն եմ, և ոչ էլ, որ  իգական սեռի միակ ներկայացուցիչն եմ,-ասում է Անին ու  հավելում,- Համայնքը փոքր է, բոլորս  իրար ճանաչում ենք գերդաստաններով: Եվ  հետո,  նորընտիր համայնքապետ Խաչիկ Գրիգորյանը կարևորում է  երիտասարդների ներգրավումը համայնքի  կառավարման  գործում: Ես  համայնքը  համարում եմ  իմ տունը ու  պետք է  դրսևորեմ  նույն  հոգածությունը,  ինչ ընտանեկան  օջախի  հանդեպ է:

 

Անուշ Ներսիսյան 

 

Դիտումների քանակը` 525

Վերադառնալ վերև