Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անկախության հասակակիցները…

Ասում են` մեզանում քաղաքական սերնդափոխությունը դժվար է կատարվում, որ քաղաքականության մեջ կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության կհասնենք միայն այն դեպքում, եթե ունենանք շատ ուժեղ, բանիմաց, խելացի ու պայքարող  կանայք…

 

Թույլ տվեք չհամաձայնել. մենք այսօր էլ ունենք այդպիսի կանայք` կրթված, համարձակ, արդարամիտ, ակտիվ ու գործունյա …  Ասում են դեռ  շատ  երիտասարդ են, ընդամենը 25 տարեկան, որոշումների մակարդակում ներկայացված լինելու համար, բայց նրանք իրենց որոշումը կյանքում արդեն կայացրել են` ձերբազատվելով  անտարբերությունից, օգնելով մարդկանց, փորձելով  դարձնել մեր հասարակությունը ավելի բարի, հանդուրժող ու արդար… Կասեք` անիրագործելի առաքելություն է այս տարիքում, և նորից կսխալվեք` նրանք արդեն համարձակություն են ունեցել անել այս ամենը, ընդ որում մեծ հաջողությամբ` համախմբելով իրենց շուրջը շատ ու շատ երիտասարդ աղջիկների ու տղաների ու օրինակ ծառայելով նրանց:

 

Հաջողություններ մաղթենք մեր անկախության հասակակիցներին, աղջիկներին ու տղաներին,  ովքեր ուժ են հավաքում մեր երկրի հետ մեկտեղ` փոփոխություններ բերելով մեր կյանքում և կանխորոշելով մեր ավելի լավ ապագան…

 

WomenNet.am

Դիտումների քանակը` 1692

Վերադառնալ վերև