Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աննախադեպ նշանակում ԱԻ նախարարությունում

Արտակարգ իրավիճակների  համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը: Այս մասին է գրում   News.am -ը՝ անդրադառնալով նշանակման մանրամասներին:

 

Ա. Երիցյանի գրասենյակ Էվելինան մտավ վստահ քայլերով ու սպային վայել ներկայացավ նախարարին:

 

«Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու»,- հիշեցրեց ԱԻ նախարարը: Տեսնում եմ` կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա»:

 

«Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը»,-պատասխանեց Էվելինան:

 

Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց նրան նոր եւ պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ եւ ասաց, որ հավատում է նրա ուժերին:

 

Սեւանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում` շարունակելով նաեւ համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:

 

Աղբյուրը՝  News.am 

 

Դիտումների քանակը` 2504

Վերադառնալ վերև