Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անչափահաս աղջկա աղմկահարույց ամուսնությունը Չեչնիայում/ տեսանյութ

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում օրերս տեղի է ունեցել ամենաաղմկահարույց հարսանիքներից մեկը:  Անչափահաս 17-ամյա Լուիզա Գոյլաբիևան  ամուսնացել է  48-ամյա Նաժուդ Գուչիգովի հետ, ով  Չեչնիայի Նոժայ-Ժուրտովսկի շրջանի  Ներքին գործերի ստորաբաժանման  պետն է:

 

Աղմուկը բարձրացել էր ոչ միայն այն պատճառով, որ աղջիկն անչափահաս է եւ օրենքով արգելվում է մինչեւ 18 տարեկան ամուսնությունը բացառությամբ հատուկ հանգամանքների ( հղիություն, երեխա  ) , որոնք այս դեպքում չկային : Հարսանիքից  մի շաբաթ առաջ փեսան խոստովանել էր «Նովայա գազետա»-ի լրագրողին, որ ամուսնացած է եւ կին ունի, որի հետ մտադիր չի բաժանվել:  Այսինքն ստացվում էր , որ նա երկրորդ կինն էր վերցնում:

Աղջկա ծնողներն էլ սկզբից բողոքում էին, որ իրականում նրանց ստիպում են ամուսնացնել աղջկան: Սակայն  մի քանի օր անց ամեն ինչ փոխվեց. եւ ծնողները, եւ փեսան հրաժարվեցին  իրենց ասածներից: Գուչիգովը հայտարարեց, որ առաջին կնոջ հետ օրինական գրանցված չի եղել ,  իսկ Չեչնիայի  առաջնորդ Ռամզան Կադիրովը թույլ տվեց գրանցել 17-ամյա աղջկա հետ ամուսնությունը՝ անձամբ ներկա գտնվելով հարսանիքին: Արարողությունը ցուցադրեց  Lifenews-ը՝  անվանելով այն «Դարի հարսանիք» , ինչից հետո  մի քանի  լրատվամիջոցներ որակեցին տեղի ունեցածը որպես «օրենքի բռնաբարություն» ուղիղ եթերում»: Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ լրագրող Ելենա Մասյուկը, ով երկար տարիներ  աշխատել է Չեչնիայում,  այդ արարողության առնչությամբ ասաց, որ աղջկա վրա հնարավոր չէր նայել առանց խղճահարության եւ իր դատապարտված տեսքն անշուշտ ավանադական ամոթխածության հետեւանք չէր, ինչպես դա փորձում էին ներկայացնել ..

Ամենազավեշտալին այս ապտմության մեջ  Ռուսաստանի  երեխաների  իրավունքների պաշտպան  Պավել Աստախովի արձագանքն էր, ով  ասաց, որ վաղ ամուսնությունները որոշ շրջաններում նորմալ երեւույթ են եւ  Կովկասում աղջիկների հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում եւ տեղեր կան, որտեղ կանանյք 27 տարեկանում արդեն թառամած են եւ ընկալվում են  որպես 50 տարեկանները… Եվ թեպետ  «27-ամյա թառամած կանանց» համար նա ստիպված եղավ ներողություն խնդրել, անչափահասի ամուսնությունն այդպես էլ չկանխեց:

 

 

 

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում.

 

“На нее невозможно было смотреть”

 

 

 

Դիտումների քանակը` 3666

Վերադառնալ վերև