Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

Հունիսի 11-ին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլի Փիթը հզոր ելույթ է ունեցել երկու տարին մեկ անցկացվող աֆրիկյան միության գագաթնաժողովի ժամանակ: Օգտագործելով  իր աստեղային  իմիջը նա  սևեռել է ողջ աշխարհի  ուշադրությունը կանանց իրավունքների վրա:

 

Նա իր ելույթում կոչ է արել  համաշխարհային հանրությանը  անդրադառնալ  բռնությանը և մարդու իրավունքների խախտումներին, որոնք ազդում են ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների վրա:

 

Կանանց նկատմամբ բռնությունն, իր խոսքով, համաշխարհային համաճարակ է, և´ հակամարտության գոտիներում, և´ խաղաղության մեջ գտնվող հասարակությունում, և դրան դեռևս չեն վերաբերում որպես հանցագործություն և ոչ այնքան գերակա խնդիր են համարում:

 

«Կանայք և աղջիկները կրում են ծայրահեղականների հարվածները, ովքեր բարբարոսաբար են վերաբերում նրանց», – ավելացրեց նա: Սա անմիջապես  կապված է մեր ընդհանուր ձախողման հետ՝ ամբողջ աշխարհում կանխելու և վերջ դնելու հակամարտություններին, որոնք մարդկային տառապանք են պատճառում աննախադեպ չափերով»:

 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնացը եզրափակեց  իր խոսքը՝ առաջարկելով լուծումներ ընթացիկ խնդրի համար:

 

«Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ անվտանգության քաղաքականություններ, որոնք մշակված են կանանց կողմից, կենտրոնացած են կանանց վրա և իրականացվում են կանանց կողմից, – բացատրեց Ջոլին, –  Դա պետք է արվի ոչ տղամարդկանց հաշվին կամ  նրանց փոխարեն, սակայն նրանց կողքին և նրանց հետ»:

 

Ջոլին  խոսեց տղամարդկանց՝ կանանց իրավուքնների համաշխարհային շարժման մեջ ներգրավելու խիստ անհրաժեշտության մասին, որը սկսվում է անհատի  մակարդակում: «Չկա ավելի կայուն հենարան, քան ուժեղ, ազատ և կրթված կինը», –  ասաց նա, – «և չկա ավելի ոգեվորիչ դերային մոդել, քան տղամարդը, ով հարգում և փայփայում է կանանց  և ընդունում է նրանց առաջնորդությունը»:

 

Աղբյուրը. The Huffington Post

Դիտումների քանակը` 3559

Վերադառնալ վերև