Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անջելինա Ջոլիի ելույթը բրիտանական խորհրդարանում՝ ընդդեմ «Իսլամական պետության» կողմից իրականացվող բռնաբարությունների

Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց  Անջելինա Ջոլին սրտառուչ պատմություններ է ներկայացրել բրիտանական լորդերի պալատի հանձնաժողովում՝ հակամարտություններում կանանց նկատմամբ սեռական բռնությունների մասին: 

 

The Independent-ի փոխանցմամբ՝ Ջոլին մասնավորապես ներկայացրել է 2 մանկահասակ աղջիկների պատմություններ, որոնք իսլամիստների կողմից բռնաբարվել են: Ջոլին պատմել է, թե այդ` բռնության ենթարկված 7-8 տարեկան աղջիկները ինչ դժոխքի միջով են անցել, իսկ ինքը իրեն «բացարձակ անօգնական» է զգացել՝ չիմանալով ինչպես խոսել նրանց հետ:
Ջոլին ասել է, թե այդ աղջիկներին այնուհետև վաճառում են 40-50 ԱՄՆ դոլարով: Նրա խոսքով,  երեխաներին «աճուրդի են հանում» հենց միմյանց աչքի առաջ, ինչը ֆիզիկական նվաստացումներից էլ վատթար է:

 

Ամփոփելով`  Ջոլին արձանագրել է, որ «Իսլամական պետությունը» աննախադեպ մասշտաբներով  է օգտագործում  բռնաբարությունները որպես  զենք  ու ահաբեկման միջոց, եւ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ  այս սարսափելի փաստերի նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին   Լոնդոնում կայացավ   հակամարտություններում  սեռական բռնությունը դադարեցնելու խնդրին նվիրված  գլոբալ գագաթաժողովը, որը նախագահում էին  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարՎիլիամ Հագը եւ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակն է փախստականների հարցերով, դերասանուհի Անջելինա Ջոլին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

Սիրիայում մարդասիրական աղետ է

Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է

Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր

Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում

«1915 թվականի կնոջ դեմքը»

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

Դիտումների քանակը` 3085

Վերադառնալ վերև