Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անրի Ռենո. «Կանայք էլ պակաս թվով բաստիլներ չեն գրավել»

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր Ֆրանսյիայի Ազգային տոնին` Բաստիլի գրավման (հուլիսի 14) տարեդարձի առթիվ Երևանում հանդիպեց լրագրողների հետ:

 

Ֆրանսիացի դեսպանը հայերենով շնորհակալություն հայտնեց լրագրողներին հղած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար, ասաց. «Ուրախ եմ այստեղ լինել»:

 

«Բաստիլների գրավումը մշտական շարժոււմ է, որը երբևիցե չի դադարել, միշտ էլ կլինեն տեղեր, որտեղ առիթ կլինի, բաստիլներ գրավել»,-ասաց Ռենոն:

 

Տեսնելով, որ լսարանում ներկա լրագրողների գերակշիռ մասը կանայք են, դեսպանն անդրադարձավ կանանց դերին` բաստիլների գրավման գործում:

 

«Թե Հայաստանում, թե Ֆրանսիայում, ելնելով իրենց կարգավիճակից, կանայք էլ պակաս թվով բաստիլներ չեն գրավել իրենց իրավունքների հաստատման տեսանկյունից, ես ի նկատի ունեմ իրավունքի հավասարություն»,-ասաց դեսպանը:

 

Նրա խոսքով, հեղափոխության հենց սկզբում, միգուցե անգիտակցաբար, առաջնային պլան էին մղել կնոջը:

 

«Ինչո՞ւ, որովհետև հեղափոխության խորհրդանիշն ու ազատության խորհրդանիշը հենց կնոջ տեսքով ու կերպարով են: Կարծում եմ և հետևությունս այն է, որ Հայաստանում էլ կանանցից ակնկալիքներս շատ մեծ են, դուք էլ պատրաստվեք»,-ասաց դեսպանը:

 

Դեսպանն ասաց, որ Հայաստանն էլ այլ երկրների պես ունի իր բաժին «բաստիլները», և հասարակությունը պետք է ձեռնամուխ լինի դրա գրավմանը:

 

«Երբեմն դեպքեր են լինում, երբ կառավարության ու իշխող քաղաքական ուժերի կողմից է Բաստիլի գրավում իրականացվում»,-ասաց դեսպանը:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2875

Վերադառնալ վերև