Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»

Հայաստանում եւ աշխարհում մեկնարկեց  «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակը

16-orjak

«Աշխարհը կրկին  ողողվեց նարնջագույնով, որը խորհրդանշում է պայծառ ապագա կանանց և աղջիկների համար», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի  Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում:   Հիշեցնենք, որ  նարնջագույնն է  ընտրվել   ՄԱԿ-ի  « Միասին վերջ դնենք  կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը (UNiTE to End Violence against Women )  խորհրդանշող  գույն : Նարնջագույնն է ընտրվել ՄԱԿ-ի « Միասին վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը (UNiTE to End Violence against Women ) խորհրդանշող գույն : Որպես պայծառ եւ լավատեսական գույն այն առավելագույնս է համապատասխանում ավելի լավ ապագա կառուցելու նպատակին – ապագա, որը զերծ կլինի մարդու իրավունքների ոտնահարումից եւ բռնություններից, ինչից այսօր տուժում է յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում: 

 

Ամեն տարի  նոյեմբերի 25-ից/ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր/ մինչև դեկտեմբերի 10 / Մարդու իրավունքների օրը/  Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում ողջ աշխարհում  տարբեր միջոցառումներ են անցկացվում ՝  կանանց և աղջիկների հանդեպ  բռնության հիմնախնդրին հանրության ուշադրությունը գրավելու համար: Հիշեցնենք, որ միջազգային քարոզարշավի գաղափարը  առաջարկվել է Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից 1991 -ին: Հայաստանում այս քարոզարշավն անցկացվում է  2001 թվականից:

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի այս տարվա  ուղերձում շեշտադրվում է երկու խնդիր: Առաջինը՝ կանանց նկատմամբ բռնության անպատժելիությունը, ինչի համար աշխարհի երկրները շատ բարձր գին են վճարում:  

 

«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը ծանր է արժենում ընտանիքների, համայնքների և տնտեսությունների համար։ Երբ բռնության հետևանքով կանայք զրկվում են աշխատելու հնարավորությունից, վտանգվում է նրանց զբաղվածությունը, հետևաբար՝ այնքան անհրաժեշտ եկամուտը, ինքնուրույնությունը և բռնի հարաբերություններին վերջ դնելու կարողությունը: Բացի այդ, կանանց հանդեպ բռնությունների հետևանքով տուժում է ձեռնարկությունների արտադրողականությունը, և վատնվում են սոցիալական ծառայությունների, արդարադատության համակարգի ու առողջապահական գործակալությունների ռեսուրսները։ Ընտանեկան և զուգընկերոջ կողմից բռնությունը շարունակում է մեծապես տարածված լինել, իսկ անպատժելիությունն ավելի է բարդացնում իրավիճակը։ Վերջնարդյունքում ունենում ենք ահռելի տառապանք և հասարակությունում իրենց լիարժեք ու լիիրավ դերը կատարելու հնարավորությունից զուրկ կանայք։ Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ այդ գինը», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի  ուղերձում:

 

 

Երկրորդ կարեւոր շեշտադրումը  ուղերձում ՝  բռնության դեմ պայքարում  ներդրումների պակասը: Նշենք, որ այս տարի 16-օրյակը անցնելու է  «Ներդրումներ  կատարել կանանց ու աղջիկների դեմ բռնության պայքարում»  կարգախոսի ներքո, որն իրականացնելու կոչով   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն  դիմում է կառավարություններին,  մասնավոր ընկերություններին եւ բարերարներին.

 

«Կառավարություններին կոչ եմ անում իրենց պատրաստակամությունը ցույց տալ էապես մեծացնելով ծախսերը բոլոր համապատասխան ոլորտներում, այդ թվում՝ ի աջակցություն կանանց շարժումներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Աշխարհի առաջնորդներին նաև խրախուսում եմ ֆինանսապես աջակցել «ՄԱԿ-Կանայք» կառույցին և Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի նպատակային հիմնադրամին: Մեր հայացքն ուղղում ենք նաև մասնավոր հատվածին, բարերարներին և մտահոգ քաղաքացիներին՝ ակնկալելով նրանց մասնակցությունը ևս»:

 

Ուղերձն ամբողջությամբ այստեղ

 

 

Դիտումների քանակը` 902

Վերադառնալ վերև